Հա

Այլ

Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2013 09:50

Մտահորիզոնը բարձրացնելու հինգ միջոց

Խօսքն այն մասին չէ, թէ ինչպէս կարելի է դառնալ աւելի խելացի, քանի որ դա շատ նուրբ հարց է: Բայց ուղեղը, ինչպէս որեւէ այլ օրգան, կարելի է մարզել՝ բարձրացնելով մտահորիզոնը: Ձեզ ենք առաջարկում արդիւնաւէտ հինգ միջոց:

Խօսքն այն մասին չէ, թէ ինչպէս կարելի է դառնալ աւելի խելացի, քանի որ դա շատ նուրբ հարց է: Բայց ուղեղը, ինչպէս որեւէ այլ օրգան, կարելի է մարզել՝ բարձրացնելով մտահորիզոնը: Ձեզ ենք առաջարկում արդիւնաւէտ հինգ միջոց:
1- Առաջին հերթին, քիչ նստէք հեռուստացոյցի դիմաց: Շատերի համար շատ դժւար է յաղթահարել հեռուստացոյց նայելու ցանկութիւնը: Բայց պէտք է յիշել հեռուստացոյց նայելիս՝ հիմնականում մեր ուղեղը չի մարզւում, քանի որ գտնւում է պասիւ-սպառողական վիճակում, բայց եւ չի հանգստանում: Եթէ ուզում էք հանգստանալ, աւելի լաւ է գիրք կարդալ: Յոգնել էք նաեւ գրքից՝ պարզապէս զրուցէք մտերիմների հետ: անգամ դա աւելի ակտիւ վիճակում է պահում մեր մտածելու կարողութիւնը:
2- Կարդացէք ճիշտ գրքեր: Յաճախ կանայք սիրում են կարդալ բուլւարային գրականութիւն, որն անչափ թեթեւ է ու մտածելու տեղիք, մեծ հաշւով, չի տալիս: Անիմաստ ժամանակ չկորցնելու համար՝ աւելի լաւ է կարդալ դասական գրականութիւն: Կարող էք վստահ լինել, որ ժամանակի ընթացքում այդ տիպի գրականութիւնը Ձեր ընկերը կը դառնայ:
3- Դուք երեւի լսել էք, որ ֆիզիկական վարժութիւնները թուլացնում են մտաւոր ծանրաբեռնւածութիւնը: Սա աւելի քան ճիշտ է: Բացի շատ կարդալուց՝ դուք պիտի թոյլ տաք, որ ուղեղը նաեւ ճիշտ հանգստանայ, իսկ դրա լաւագոյն տարբերակը ֆիզիկական ակտիւութիւնն է:
4- Ոչինչ այնքան բացասական չի անդրադառնում Ձեր ուղեղի աշխատանքի վրայ որքան՝ անքնութիւնը: Ամէն օր անհրաժեշտ է հանգստանալ նւազագոյնը ութ ժամ, ընդորում քնել պէտք է գիշերային ժամերին, իսկ ցերեկը զբաղւել մտաւոր գործունէութեամբ: Մի փոխէք այդ յաջորդականութիւնը, որքան էլ դա դժւար թւայ: Օրւայ ընթացքում եւս կարող էք ննջել, բայց ոչ աւել, քան՝ քսան րոպէ, հակառակ դէպքում՝ դուք քնատ կը լինէք ողջ օրը:
5- Մտածելու ժամանակ գտէք: Այո, ճշմարտութիւնը ծնւում է, երբ մենք առանձնանում ենք ինքներս մեզ հետ:
Կարեւոր է, որ ծանօթներ շուրջը չլինեն: դուք այնքան շատ մտածելու բան ունէք:
Այս հինգ խորհուրդները յեղափոխական մտքեր չեն, բայց, ինչպէս գիտէք, պարզ մեթոդներն աւելի լաւ են աշխատում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։