Հա

Այլ

21/02/2016 - 09:00

«Որքան դանդաղ է տպագրում մարդը, այնքան գրական է ստացւում տեքստը»

«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, որ որքան դանդաղ է տպագրում մարդը, այնքան գրական է ստացւում տեքստը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «British Journal of Psychology» պարբերականում:
Հետազօտութեան արդիւնքում գիտնականների փորձի մասնակիցներին խնդրել են համակարգչով տեքստ հաւաքել մերթ մէկ ձեռքով, մերթ երկու ձեռքով:

«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, որ որքան դանդաղ է տպագրում մարդը, այնքան գրական է ստացւում տեքստը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «British Journal of Psychology» պարբերականում:
Հետազօտութեան արդիւնքում գիտնականների փորձի մասնակիցներին խնդրել են համակարգչով տեքստ հաւաքել մերթ մէկ ձեռքով, մերթ երկու ձեռքով: Տեքստը պատրաստւած չի եղել նախապէս: Մարդիկ պէտք է տրւած թեմայով շարադրութիւն գրէին ընթացքում (օրինակ՝ նկարագրէին իրենց դպրոցական կեանքի ամենայիշարժան օրը):
Աշխատանքների արդիւնքում պարզւել է, որ այն տեքստերը, որոնք տպագրւել են մէկ ձեռքով, ստացւել են աւելի գրական: Դրանում օգտագործւել է լայն բառապաշար, կիրառւել են աւելի յստակ ու նուրբ արտայայտութիւններ:
Աշխատանքի հեղինակները վստահեցնում են, որ այդպէս ստացւել է այն պատճառով, որ դանդաղ տպագրող մարդն ունի աւելի շատ ժամանակ՝ մտածելու համար նրա մասին, ինչի մասին գրում է: Իսկ նրանք, ովքեր տպել են երկու ձեռքով, պարզապէս գրանցել են առաջին բանը, որը ծագել է նրանց գլխում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։