Հա

Այլ

28/04/2016 - 09:00

«Gartner».- «Աշխարհում անհատական համակարգիչների վաճառքների անկումը շարունակւում է»

Աշխարհում անհատական համակարգիչների վաճառքները 2016 թւականի առաջին եռամսեակում նախորդ տարւայ համապատասխան ժամանակաշրջանի համեմատութեամբ կրճատւել են 9,6 տոկոսով՝ մինչեւ 64,8 մլն. միաւոր: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Gartner» հետազօտական կենտրոնը:

«armenpress.am» - Աշխարհում անհատական համակարգիչների վաճառքները 2016 թւականի առաջին եռամսեակում նախորդ տարւայ համապատասխան ժամանակաշրջանի համեմատութեամբ կրճատւել են 9,6 տոկոսով՝ մինչեւ 64,8 մլն. միաւոր: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Gartner» հետազօտական կենտրոնը:
Այսպիսով, այդ շուկայում անկում է գրանցւում արդէն վեց եռամսեակ անընդմէջ: 2007 թւականից ի վեր առաջին անգամ մատակարարումների ծաւալները պակաս են եղել 65 մլն. միաւորից:
Չինական «Lenovo»-ն անհատական համակարգիչների վաճառքների ծաւալներով պահպանել է առաջին տեղն աշխարհում, չնայած 7,2 տոկոսով վաճառքների նւազմանը:
ԱՄՆ-ում առաջին հորիզոնականում յայտնւել է «Dell»-ը (շուկայի 26,3 տոկոսը)՝ առաջ անցնելով HP inc.-ից (23,7 տոկոս): Երկու ընկերութիւններն առաջատարների եռեակում են նաեւ աշխարհի մակարդակով: ԱՄՆ-ում վաճառքների ընդհանուր ծաւալը պակասել է 6,6 տոկոսվ՝ մինչեւ 13,1 մլն. համակարգիչ, ինչը նւազագոյն ցուցանիշն է վերջին երեք տարւայ ընթացքում:
«Gartner»-ի տւեալներով՝ վաճառքների անկում է դիտւել աշխարհի բոլոր հիմնական տարածաշրջաններում, այն առաւել ինտենսիւ է եղել Լատինական Ամերիկայում՝ 32,4 տոկոս:
Դրա հետ մէկտեղ, վերլուծական մէկ այլ ընկերութեան՝ IDC-ի, գնահատումներով, անհատական համակարգիչների վաճառքներն առաջին եռամսեակում տարեկան արտայայտութեամբ կրճատւել են 11,5 տոկոսով՝ մինչեւ 60,6 միլիոն, ինչը մօտ է եղել 11,3 տոկոսով սպասւող նւազմանը,- հաղորդել է «ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։