Հա

Այլ

25/12/2016 - 09:10

Հարցեր, որոնք կօգնեն վերականգնել Ձեր ուժերն ու առաջ գնալ

Աշնանը յաճախ թւում է, թէ ուժերը լքում են մեզ, քանի որ օրերը կարճանում են, եւ մոտիւացիան անհետանում է:
«AdMe.ru»-ն որոշել է օգնել դուրս գալ այս վիճակից՝ հրապարակելով Harmony Seeker («Ներդաշնակութիւն փնտրողը») բլոգը վարող Եանա Գորբովսկայի հարցերն ու խորհուրդները:

Աշնանը յաճախ թւում է, թէ ուժերը լքում են մեզ, քանի որ օրերը կարճանում են, եւ մոտիւացիան անհետանում է:
«AdMe.ru»-ն որոշել է օգնել դուրս գալ այս վիճակից՝ հրապարակելով Harmony Seeker («Ներդաշնակութիւն փնտրողը») բլոգը վարող Եանա Գորբովսկայի հարցերն ու խորհուրդները:
Ե՞րբ էք վերջին անգամ ջուր խմել.
Եթէ վերջին անգամ ջուր էք խմել աւելի քան 30-60 րոպէ առաջ, եւս մէկ բաժակ խմէք ու պարզապէս խորը շնչէք:
Ե՞րբ էք վերջին անգամ սնւել.
Եթէ վերջին անգամ սնւել էք աւելի քան 2-3 ժամ առաջ, ապա նորից մի բան կերէք, սակայն ոչ թէ մուրաբայով հաց կամ քաղցրաւենիք, այլ սպիտակուց պարունակող սննդամթերք:
Ե՞րբ էք վերջին անգամ շարժւել.
Սակաւաշարժութիւնը բերում է յոգնածութեան ու ընկճախտի: Տրամադրութիւնը բարձր պահելու եւ ուժեր հաւաքելու լաւագոյն միջոցը զբօսանքն ու ակտիւ ֆիզիկական վարժութիւններն են:
Ե՞րբ էք վերջին անգամ միրգ կերել.
Կարող է տարօրինակ թւալ, սակայն մրգերը կարգաւորում են օրգանիզմի աշխատանքն ու բարձրացնում տրամադրութիւնը: Երբեմն բաւական է լինում օրական մէկ խնձոր կամ տանձ ուտել:
Ե՞րբ էք վերջին անգամ գովել ինքներդ ձեզ.
Սովորաբար մենք սպասում ենք ուրիշների գովասանքին, սակայն կարեւոր է կարողանալ գնահատել սեփական ձեռքբերումներն ու չմոռանալ դրանց մասին:
Ե՞րբ էք վերջին անգամ քնել, եւ ինչքա՞ն.
Եթէ քնել էք վեց ժամից ոչ աւել, ապա մի կողմ դրէք բոլոր գործերը, մինչեւ չքնէք առնւազն 8 ժամ:
Ե՞րբ էք վերջին անգամ ինչ-որ մէկին հաճելի բան ասել.
Ուղղակի հաճոյախօսութիւն արէք ձեր մօտակայքում գտնւող մէկին, կարեւորը՝ ազնիւ եղէք, մէկ բաժակ թէյ խմէք ու վերադարձէք Ձեր գործերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։