Իտալական հեղինակաւոր «Ferrari» մեքենաշինական ընկերութեան ղեկավար Սերջիօ Մարկիոնէն «Car» ամսագրին տւած հարցազրոյցում ասել է, որ իրենց արտադրած փոխադրամիջոցներն առաւել բացառիկ են, քան մրցակից «Lamborghini»-ի ստեղծած մոդելները:
«alikonline.ir» - Իտալական հեղինակաւոր «Ferrari» մեքենաշինական ընկերութեան ղեկավար Սերջիօ Մարկիոնէն «Car» ամսագրին տւած հարցազրոյցում ասել է, որ իրենց արտադրած փոխադրամիջոցներն առաւել բացառիկ են, քան մրցակից «Lamborghini»-ի ստեղծած մոդելները:
Մարկիոնեէն նշել է, որ մարդիկ աւելի յաճախ «Lamborghini» են գնում, քանի որ չեն կարողանում «Ferrari» ձեռք բերել:
«Շատ եմ հարգում «Lamborghini»-ի ղեկավար Ստեֆանօ Դոմենիկալիին, բայց պէտք է ասեմ, որ շատերը «Lamborghini» են գնում, քանի որ նրանց ձեռքը չի հասնում «Ferrari-ն»,- ասել է ընկերութեան նախագահը:
Յայտնի է, որ «Ferrari»-ի ղեկավարութիւնը մի շարք սահմանափակումներ է դնում ընկերութեան հազւագիւտ ու ամենաթանկարժէք մոդելների գնման հարցում: