Հա

Այլ

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 09:00

Ջուլիա Ռոբերթսը «People» ամսագրի վարկածով ճանաչւել է երկրագնդի ամենագեղեցիկ կին

49-ամեայ դերասանուհին «People»-ի ցուցանիշով վերջին քառորդ դարում 5 անգամ ճանաչւել է երկրագնդի ամենագրաւիչ կին։ 

«alikonline.ir» - Ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը «People» ամսագրի վարկածով ճանաչւել է երկրագնդի ամենագեղեցիկ կին: Գրում է «tert.am»-ը։ 

«Անցել է 26 տարի այն օրից, երբ Ռոբերթսն առաջին անգամ յայտնւեց «People»-ի համարի շապիկին՝ նւիրւած աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց։ Նա առաջւայ նման մեր սիրելի սիրունիկն է»,- գրում է ամսագիրը՝ ակնարկելով 1990 թւականին էկրան բարձրացած «Սիրունիկը» ֆիլմը, որտեղ գլխաւոր դերը խաղում է Ռոբերթսը։ 

49-ամեայ դերասանուհին «People»-ի ցուցանիշով վերջին քառորդ դարում 5 անգամ ճանաչւել է երկրագնդի ամենագրաւիչ կին։ 

«Հինգերորդ անգա՞մ։ Հաճելի է»,- ասել է նա՝ ամսագրին տւած հարցազրոյցում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։