Հա

Այլ

21/05/2017 - 08:50

«Apple»-ի առաջին համակարգիչներից մէկը աճուրդի է հանւում Գերմանիայում

Ամերիկեան «Apple« ընկերութեան առաջին անձնական համակարգիչներից մէկը աճուրդի է դրւած Գերմանիայում: Կազմակերպիչներն ակնկալում են, որ սարքի գինը, որը չի կարող կատարել այսօրւայ սարքերի համար տարրական առաջադրանքները, կարող է հասնել 335 հազար դոլարի:

«alikonline.ir» - Ամերիկեան «Apple« ընկերութեան առաջին անձնական համակարգիչներից մէկը աճուրդի է դրւած Գերմանիայում: Կազմակերպիչներն ակնկալում են, որ սարքի գինը, որը չի կարող կատարել այսօրւայ սարքերի համար տարրական առաջադրանքները, կարող է հասնել 335 հազար դոլարի: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով «DPA» գործակալութեանը:

Քյոլնի աճուրդների տունն մայիսի 20-ին պլանաւորում է «Apple-1» սարքի վաճառքից ստանալ 180 հազարից մինչեւ 300 հազար եւրօ (200-ից մինչեւ 335 հազար դոլար): «Մեքենայի հաշւողական հզօրութիւն այնպիսին է, որ այն չի կարողանայ այսօրւայ հաղորդագրութիւններից մէկն իսկ գրել Էլեկտրոնային փոստով»,- գործակալութիւնը մէջբերում է աճուրդի տան տնօրէնի յայտարարութիւնը: Նա նշել է, որ սարքի արժէքաւորութիւնը դրա ֆունկցիոնալութիւնը չէ, այլ այն, որ մինչ օրս պահպանւած աշխատող համակարգիչները հատուկենտ են:

«Apple-1» առաջին համակարգիչը 1976 թւականին հաւաքւել է Սթիւ Վոզնեակի կողմից կալիֆորնիական Պալօ-Ալտոյում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։