Հա

Այլ

Շաբաթ, 01 Յուլիսի 2017 08:30

«LG»-ն 20 հազար դոլարով վաճառքի է հանել 1 սմ.-ից պակաս հաստութեամբ «4K» հեռուստացոյց

Հարաւկորէական «LG» տեխնոլոգիական ընկերութիւնը վաճառքի է հանել 0.51 սմ. հաստութեամբ, 77 դիւմ անկիւնագծով «4K OLED» էկրանով հեռուստացոյց, որն արժէ 20 հազար դոլար: 

«alikonline.ir» - Հարաւկորէական «LG» տեխնոլոգիական ընկերութիւնը վաճառքի է հանել 0.51 սմ. հաստութեամբ, 77 դիւմ անկիւնագծով «4K OLED» էկրանով հեռուստացոյց, որն արժէ 20 հազար դոլար: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Verge»-ը մոդելը ներկայացւել էր փետրւարին: Դրա առանձնայատկութիւնն աննախադէպ բարակութիւնն է, որի շնորհիւ տպաւորութիւն է ստեղծւում, թէ հեռուստացոյցը ներկառուցւած է պատի մէջ ու դրա մի մասն է կազմում:

Աղբիւրը յաւելում է, որ թանկարժէք մոդելին կից վաճառքի է հանւել նաեւ աւելի մատչելի տարբերակը, որն ունի 65 դիւմանոց էկրան ու արժէ 8 հազար դոլար:

Նշւում է, որ հեռուստացոյցները գործում են «LG»-ի «WebOS 3.5» ծրագրակազմի հիմքով:

Յարակից Հրապարակումներ

  • «LG»-ն գլանակի պէս ծալւող հեռուստացոյց է ներկայացրել
    «LG»-ն գլանակի պէս ծալւող հեռուստացոյց է ներկայացրել

    Հարաւկորէական «LG» տեխնոլոգիական ընկերութիւնը ստեղծել է 65 դիուեմ անկիւնագծով «OLED» հեռուստացոյց, որը չափազանց ճկուն լինելու շնորհիւ գլանակի պէս ծալւում է:

  • Հեռուստացոյց դիտելու վնասները
    Հեռուստացոյց դիտելու վնասները

    «Հեռուստացոյց դիտելն ու զանազան մանկական տեսահոլովակները վատ են անդրադառնում երեխայի մտաւոր ունակութիւնների զարգացման վրայ»,- գտել են ամերիկեան հետազօտողները: Գիտնականներն այս կարծիքին են յանգել 80 հետազօտութեան արդիւնք վերլուծելով: Որքանով է կարեւոր այս զգուշացումը, կարելի է հասկանալ այն փաստից, որ Ամերիկայում իւրաքանչիւր 10 փոքրիկից 9-ը անընդմէջ նստած է հեռուստացոյցի առջեւ:

  • Մտահորիզոնը բարձրացնելու հինգ միջոց
    Մտահորիզոնը բարձրացնելու հինգ միջոց

    Խօսքն այն մասին չէ, թէ ինչպէս կարելի է դառնալ աւելի խելացի, քանի որ դա շատ նուրբ հարց է: Բայց ուղեղը, ինչպէս որեւէ այլ օրգան, կարելի է մարզել՝ բարձրացնելով մտահորիզոնը: Ձեզ ենք առաջարկում արդիւնաւէտ հինգ միջոց:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։