Հա

Այլ

Երկուշաբթի, 03 Յուլիսի 2017 11:10

15 մթերք, որ չի կարելի պահել սառնարանում

Կան մթերքներ, որոնք կարելի է եւ  պահել եւ չպահել սառնարանում, քանի որ էական տարբերութիւն չի նկատւում: Սակայն կան նաեւ այնպիսի մթերքներ, որոնց  համար խոնաւութիւնն ու սառը հակացուցւած է:

«alikonline.ir» - Կան մթերքներ, որոնք կարելի է եւ  պահել  եւ չպահել սառնարանում, քանի որ էական տարբերութիւն չի նկատւում: Սակայն կան նաեւ այնպիսի մթերքներ, որոնց  համար խոնաւութիւնն ու սառը հակացուցւած է:

«tert.am»-ը ներկայացրել է այն մթերքները, որոնոք չի կարելի պահել սառնարանում:

1- Աւոկադօն առաւել լաւ հասունանում է սենեակային ջերմաստիճանում, իսկ սառնարանը դրան չի նպաստում:

2- Բանանը դադարում է հասունանալ սառնարանում եւ կեղեւը ժամանակից շուտ է սեւանում:

3- Ռեհանը սառնարանում սկսում է թոշնել ու սեւանալ:

4- Հացը սառնարանում սկսում է շատ արագ հնանալ:

5- Սուրճը չի կարելի դնել սառնարանում, քանի որ խոնավութեան բարձր մակարդակի հետեւանքով այն շատ արագ կորցնում է իր համը: 

6- Սմբուկը ցանկալի է պահել սենեակային ջերմաստիճանում: 

7- Մեղրը չի կարելի պահել սառնարանում, քանի որ այն արագացնում է մեղրի բիւրեղացումը: 

8- Սեխը, ինչպէս եւ ձմերուկը, աւելի լաւ պահպանում է իր համը, հակաօքսիդանտների պաշարն ու բոյրը սենեակային ջերմաստիճանում: 

9- Սոխն ու սխտոր չի կարելի պահել սառնարանում: Խոնաւութիւնը դարձնում է նրանց փափուկ ու թոշնած, որի արդիւնքում նրանք աւելի շուտ են ծլում ու փչանում: 

10- Պղպեղ. բուլղարական ու կծու պղպեղը դադարում են սառնարանում հասունանալ, բացի այդ նրանք կորցնում են իրենց բոլոր օգտակար յատկութիւնները: 

11- Արքայախնձորը, կիւին ու մի շարք այլ արեւադարձային մրգերը աճում են արեւադարձային կլիմայում եւ ցածր ջերմաստիճանը նրանց հակացուցւած է: 

12- Կարտոֆիլ. 7°С-ից ցածր ջերմաստիճանը կարտոֆիլին հաղորդում է տհաճ քաղցրահամ: Իսկ եթէ նման կարտոֆիլը տապակել կամ շոգեխաշել, ապա այն կպարունակի աւելի մեծ քանակութեամբ քաղցկեղածին ակրիլամիդ, քան նորմալ պայմաններում պահպանւող կարտոֆիլը: 

13- Քաղցր կարտոֆիլը սառը միջավայրում պահելու դէպքում առաջանում են տհաճ գունակներ: 

14- Լոլիկը թոռոմում ու փխրուն է դառնում սառնարանում պահելու դէպքում: 

15- Կանաչ լոբին սառը միջավայրում պահելու դէպքում կորցնում է իր եւ որակական յատկութիւնները եւ արտաքին տեսքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։