Հա

Այլ

%AM, %17 %270 %2017 %10:%Հլս

Գիտնականները շատակերութեան դէմ դեղամիջոցի ստեղծման ճանապարհին են

Իւղոտ սննդի չարաշահումը կարող է ուղեղի յատուկ բջջի՝ միկրոգլիայի աշխատանքի արդիւնք լինել: Ամերիկացի գիտնականները պնդում են, որ դեղորայքի միջոցով կարելի է նւազեցնել այս բջիջների ակտիւութիւնը: 

«alikonline.ir» - Իւղոտ սննդի չարաշահումը կարող է ուղեղի յատուկ բջջի՝ միկրոգլիայի աշխատանքի արդիւնք լինել: Ամերիկացի գիտնականները պնդում են, որ դեղորայքի միջոցով կարելի է նւազեցնել այս բջիջների ակտիւութիւնը: Գրում է «news.am»-ը:

Սան Ֆրանցիսկոսյի կալիֆորնիական համալսարանի հետազօտողներն այս մեխանիզմը յայտնաբերել են մկների վրայ փորձի ընթացքում: Փորձագէտները պարզել են, որ միկրոգլիաները նէյրոններ չեն, բայց նրանց են բաժին հասնում ուղեղի բջիջների 10-15%-ը: Մինչեւ վերջերս բժիշկների հիմնական թիրախը հիպոտալամուսում տեղակայւած նէյրոններն էին, որոնք որոշիչ դեր ունեն սնունդ ընդունելու գործընթանում:

Նոր հետազօտութիւնն ապացուցել է, որ միկրոգլիաների վրայ ազդեցութիւնն աւելի լայն հեռանկարներ ունի ճարպակալման դէմ դեղամիջոց որոնելու առումով: Երբ շատակերութեամբ տառապող կրծողներին այդ գոյացութիւնների ակտիւութիւնը ճնշող դեղորայք են տւել, մկները 15%-ով նւազեցրել են իրենց սննդակարգը՝ միաժամանակ կորցնելով քաշի մէկ հինգերորդը:

Իրենց եզրահանգումները հաստատելու համար գիտնականները դեղամիջոց են մշակել, որը միկրոգլիաներում ակտիւացնում է բորբոքային պրոցեսները: Այն ներարկել են ճարպերի ցածր պարունակութեամբ սնունդ ընդունող մկներին: Արդիւնքում մկները 33%-ով աւելի են կերել եւ 12%-ով աւելի պակաս էներգիա ծախսել:

Առայժմ նոր դեղամիջոցի բոլոր փորձարկումները մկների վրայ են արւում, սակայն գիտնականները մտադիր են նոր փորձեր անցկացնել, որոնք թոյլ կը տան հասկանալ, կարելի՞ է այդ կերպ ազդել նաեւ մարդու միկրոգլիայի վրայ:

اخبار مرتبط

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը
    Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

    Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

  • Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»
    Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»

    Արտաժամեայ աշխատանքը առողջութիւնը լրջօրէն վնասում է, աւելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրայ: Այս մասին նշւած է մի շարք նոր հետազօտութիւններում, որոնք հրապարակւել են վերջին ամիսների ընթացքում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։