Հա

Այլ

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 09:10

ՆԱՍԱ-ն յոյս ունի, որ առաջիկայ 20 տարիներին առաջին մարդը կուղեւորւի Մարս

Մարդու թռիչքը Մարս հնարաւոր կը դառնայ առաջիկայ 20 տարիներին։ Նման վստահութիւն է յայտնել Թոմաս Զուրբուկէնը, ՆԱՍԱ-ի տնօրէնի օգնականը, ով պատասխանատու է գիտական առաքելութիւնների համար։ 

«alikonline.ir» - Մարդու թռիչքը Մարս հնարաւոր կը դառնայ առաջիկայ 20 տարիներին։ Նման վստահութիւն է յայտնել Թոմաս Զուրբուկէնը, ՆԱՍԱ-ի տնօրէնի օգնականը, ով պատասխանատու է գիտական առաքելութիւնների համար։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Ծագումով շւէյցարացի, Բերնի համալսարանի շրջանաւարտ Զուրբուկէնը յայտնել է, որ միանգամայն հնարաւոր է առաջիկայ 20 տարիներին մարդ ուղարկել Մարս։ «Հաւանաբար դա տեղի կունենայ 2030-ականներին, յաւելել է նա, պարզաբանելով ,որ ժամկէտները կախւած են ՆԱՍԱ-ի բիւջէից ու նրա գործընկերներից։

Միաժամանակ, գիտարշաւն իրականացնելու համար պահանջւում է լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ։ «Մենք պէտք է մշակենք շատ աւելի արագ հրթիռներ։ Կենսագործունէութեան ապահովման համակարգերն էլ պէտք է աւելի արդիւնաւէտ լինի, քան ներկայիս տիեզերակայանի վրայ։ Դրանք պէտք է աւելի յուսալի լինեն, քանի որ մենք չենք կարող արագ վերանորոգման ուղարկել դրանք։ Մենք մի քանի տարի լրիւ կտրւած կը լինենք Երկրից»։

Մարսի ուսումնասիրութիւնը, ըստ փորձագէտի, «ռազմավարական կարեւոր» խնդիր է։ Մասնաւորապէս պէտք է Երկիր բերել հողի նմուշներ՝ Մարսի տարբեր մասերից։ Հիմա ուսումնասիրւած են ընդամենը մի քանի կտոր երկնաքարեր, որոնք ենթադրաբար ծագումով Մարսից են։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։