Հա

Այլ

17/09/2017 - 10:00

Փորձագէտները յայտնել են 9 ամենայուսալի աւտոմեքենաների մասին

Ամերիկեան «J.D. Power and Associates» հետազօտական ընկերութիւնը հրապարակել է հարցման արդիւնքները, որի ընթացքում 33 հազար 560 մեքենայատէրեր ներկայացրել են 2013 թւականի արտադրութեան իրենց մեքենաների խնդիրները: 

«alikonline.ir» - Ամերիկեան «J.D. Power and Associates» հետազօտական ընկերութիւնը հրապարակել է հարցման արդիւնքները, որի ընթացքում 33 հազար 560 մեքենայատէրեր ներկայացրել են 2013 թւականի արտադրութեան իրենց մեքենաների խնդիրները: Գրում է «news.am»-ը:

Իւրաքանչիւր դասում առաջատար է որոշւել: Հիմա այս մոդելներն արժանիօրէն կարելի է անւանել ամենայուսալիները «novate.ru»-ն յայտնում է, որ 3-դռնանի «Fiat 500» հեչբեքը տարւայ աւտոմեքենան է դարձել «CAR Magazine» հանդէսի վարկածով, իսկ քաղաքային աւտոմեքենաների դասում՝ ամենայուսալին: 2-րդ տեղում է ճապոնական բիզնես դասի «Lexus ES» սեդանը: 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Buick Verano» կոմպակտ աւտոմեքենան: «Honda Jazz»-ը ստացել է «Euro NCAP»-ի մրցանակը՝ որպէս իր դասում լաւագոյն աւտոմեքենան եւ ցուցակում գրաւել է 4-րդ տեղը: 5-րդ տեղը բաժին է հասել «Mini»-ին՝ 1950-ական թւականների հռչակաւոր մոդելի ժառանգորդին: 6-րդ տեղում է «Chevrolet Malibu»-ն՝ միջին չափի յուսալի սեդանը: Ճապոնական եւս մէկ սպորտային սեդան՝ «Lexus GS»-ն զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Ամերիկեան «Chevrolet Camaro»-ն 8-րդն է: Ցուցակը եզրափակել է «Buick LaCrosse»-ը՝ հերթական չինական «ամերիկացին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։