Հա

Այլ

Երկուշաբթի, 02 Հոկտեմբերի 2017 10:20

«Lockheed Martin»-ը ցուցադրել է Մարսի առաքելութիւնների համար նախատեսւած կայարանը

«IAC2017» (International Astronautical Congress) միջոցառման ժամանակ «Lockheed Martin» ամերիկեան աւիաշինական ընկերութիւնը ներկայացրել է «Mars Base Camp» մարսիական ուղեծրային կայարանի մանրամասները: 

«alikonline.ir» - «IAC2017» (International Astronautical Congress) միջոցառման ժամանակ «Lockheed Martin» ամերիկեան աւիաշինական ընկերութիւնը ներկայացրել է «Mars Base Camp» մարսիական ուղեծրային կայարանի մանրամասները: Գրում է «tert.am»-ը:

«Lenta.ru»-ի հաղորդմամբ՝ առաջարկւած ճարտարապետութեան հիմքում մոդուլային կառոյց է ընկած. Մարս մոլորակի կայարանից առաջարկւում է 2-3 շաբաթ տեւողութեամբ առաքելութիւններ իրականացնել մինչեւ չորս մարդու մասնակցութեամբ:

Աղբիւրը մանրամասնում է, որ «Lockheed Martin»-ի առաջարկած ապարատը 110 տոննա քաշ ունի, որից 80 տոննա կշռում են վառելիքի բաղադրիչները (ջրածին եւ թթւածին). դրանք պլանաւորւում է ստանալ Մարսի մակերեւոյթի վրայ՝ ջրի էլեկտրոլիզի միջոցով:

Նշւում է, որ Մարսի առաքելութիւնը հնարաւոր կը լինի արձակել 2028 թւականից յետոյ:

Յայտնի է, որ «Lockheed Martin»-ը ՆԱՍԱ-ի (Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւն) հիմնական գործընկերներից մէկն է «Deep Space Gateway» լուսնային արբանեակային կայանի ստեղծման գործում: Դրանից բացի, ընկերութիւնը մշակում է «Orion» տիեզերանաւը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։