Հա

Այլ

04/10/2017 - 09:40

Գիտնականներ. «Սմարթֆոնների ծանուցումները վատացնում են տրամադրութիւնը»

Ծանուցումների աւելի քան 30 տոկոսը, որոնք մենք ստանում ենք սմարթֆոնների միջոցով, վատացնում են մեր տրամադրութիւնը: Այս եզրակացութեան են եկել Նոթինգհեմ Թրենթի համալսարանի գիտնականները: 

«alikonline.ir» - Ծանուցումների աւելի քան 30 տոկոսը, որոնք մենք ստանում ենք սմարթֆոնների միջոցով, վատացնում են մեր տրամադրութիւնը: Այս եզրակացութեան են եկել Նոթինգհեմ Թրենթի համալսարանի գիտնականները: Նրանց ուսումնասիրութիւնների արդիւնքները հրապարակւած են «IEEE Access» հանդէսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հինգ շաբաթւայ ընթացքում յատուկ յաւելւածի օգնութեամբ հետազօտութիւնների 50 մասնակիցների ուղարկւել են շուրջ 500 հազար ծանուցումներ, որոնց աւելի քան մէկ երրորդը մարդկանց ստիպել է ապրել բացասական յոյզեր՝ թշնամութիւն, նեարդայնութիւն, տխրութիւն, վախ եւ ամօթ:

Նրանց վրայ ամենավատ ներգործութիւնն ունեցել են այն ծանուցումները, որոնք ոչ մի կերպ կապւած չեն մարդկանց հետ, օրինակ՝ հեռախօսի նորացման կամ «Wi-Fi»-ի հասանելիութեան մասին: Նաեւ բացասական արձագանգ է առաջացրել այն տեղեկատւութիւնը, որը կապւած է աշխատանքի հետ, յատկապէս այն դէպքերում, երբ այն ուղարկել են միանգամից մեծ քանակութիւններով:

«Այդ թւային ծանուցումները մեզ մշտապէս շեղում են մեր գործերից՝ պահանջելով ուշադրութիւն»,- բացատրում է ուսումնասիրութեան հեղինակներից մէկը՝ դոկտոր Էյման Քանջոն, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։