Հա

Այլ

22/10/2017

Մարսում մարդիկ աւելի շուտ կը ծերանան

Մարսում մարդկութեանը սպասւում է վաղաժամ ծերացում: Նման եզրայանգման է եկել մասնագէտների մի խումբ, որը զբաղւում է կարմիր մոլորակը գաղութացնելու խնդրի վերլուծութեամբ: 

«alikonline.ir» - Մարսում մարդկութեանը սպասւում է վաղաժամ ծերացում: Նման եզրայանգման է եկել մասնագէտների մի խումբ, որը զբաղւում է կարմիր մոլորակը գաղութացնելու խնդրի վերլուծութեամբ: Այս վարկածն առաջ քաշելուց առաջ գիտնականները փորձ են կատարել սնկերի ու քարաքոսերի վրայ, որոնք տեղակայւել են Մարսի պայմաններին հնարաւորինս մօտ միջավայրում: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ գիտնականների՝ Մարսում երկրային կենդանի օրգանիզմների ծերացման համար բազմաթիւ գործօններ կան: Դրանցից մէկը տիեզերքից անմիջական ճառագայթումն է, որը քայքայում է մարդու գէնային կառուցւածքը: Ծերացմանը նպաստող գործօններից մէկն էլ աւելի փոքր ձգողականութիւնն է:

Ըստ մասնագէտների՝ մարդկութիւնը չի կարողանայ ամբողջապէս յարմարւել Մարսի պայմաններին առնւազն մի քանի սերունդ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։