Հա

Այլ

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 08:05

ՆԱՍԱ-ն եւ «Uber»-ը թռչող տաքսու նախագիծ կը մշակեն

ՆԱՍԱ-ն եւ «Uber» առցանց տաքսի ծառայութիւնը թռչող տաքսու նախագիծ կը մշակեն, որի փորձարկումը պլանաւորւում է անել 2020 թւականին:

«alikonline.ir» - ՆԱՍԱ-ն եւ «Uber» առցանց տաքսի ծառայութիւնը թռչող տաքսու նախագիծ կը մշակեն, որի փորձարկումը պլանաւորւում է անել 2020 թւականին: Այս մասին ըստ «tert.am»-ի յայտնում է «CNBC» հեռուստաալիքը՝ յղում անելով «Uber»-ի արտադրութեան բաժնի տնօրէն Ջէֆ Հոլդենին:

Ենթադրւում է, որ «Uber Elevate» կոչւող նախագծում ՆԱՍԱ-ն տրանսպորտային ցանց կը մշակի թռչող աւտոմեքենաների համար:

«Uber»-ի հաղորդմամբ՝ ընկերութիւնները թռչող սարքերի «շարժման անօդաչու ղեկավարման» համատեղ աշխատանքների վերաբերեալ համաձայնագիր են ստորագրել:

««UberAir»-ն աւելի շատ օրական ուղեւորութիւններ կանի, քան երբեւէ իրականացրել են տաքսիները: Այս ամէնն անվտանգ եւ արդիւնաւէտ կերպով անելու համար հիմնարար փոփոխութիւններ կը պահանջւեն օդային տարածքը ղեկավարելու տեխնոլոգիաներում»,- պատմել է Հոլդենը հեռուստաալիքին:

Նրա խօսքով՝ «Uber»-ի ծրագրային ապահովման փորձի եւ ՆԱՍԱ-ի՝ տիեզերական տարածութեան ոլորտում մի քանի տասնեակ տարիների աշխատանքի փորձի միաւորումը կարեւոր քայլ է «Uber Elevate»-ի համար:

«Uber»-ի ներկայացուցիչը նաեւ յայտնել է, որ նախագիծը պլանաւորւում է փորձարկել 2020 թւականին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելէս քաղաքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։