Հա

Այլ

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 08:10

«Facebook»-ը երեխաների համար նախատեսւած մեսենջեր կը գործարկի

«Facebook» ընկերութիւնը մեսենջեր կը գործարկի, որը նախատեսւած է 6-ից մինչեւ 12 տարեկան երեխաների համար: 

«alikonline.ir» - «Facebook» ընկերութիւնը մեսենջեր կը գործարկի, որը նախատեսւած է 6-ից մինչեւ 12 տարեկան երեխաների համար: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Associated Press» գործակալութիւնը:

Նշւում է, որ նոր յաւելւածի առանձնայատկութիւն կը դառնայ այն, որ դրա միջոցով ծնողները հնարաւորութիւն կունենան վերահսկել իրենց երեխաների կապը սոցցանցի ընկերների հետ:

Աղբիւրի հաղորդմամբ՝ մեսենջերը նախատեսւած է մինչեւ 13 տարեկան երեխաների համար, քանի որ ԱՄՆ դաշնային օրէնքն արգելում է հաշիւ բացել սոցցանցում մինչեւ 13 տարեկանը լրանալը:

Գործակալութեան տւեալների համաձայն՝ ծնողները կը կարողնան ոչ միայն վերահսկել երեխաների շփման շրջանը, այլ նաեւ հետեւել նրանց հաղորդագրութիւններին, եւ մենակ ծնողները հնարաւորութիւն կունենան ջնջել հաղորդագրութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։