Հա

Այլ

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 08:50

«Breakthrough Prize» մրցոյթում ֆիզիկայի մրցանակ է ստացել 27 գիտնականից բաղկացած թիմը

ԱՄՆ-ում շնորհւող «Breakthrough Prize» ամենամեայ մրցոյթում ֆիզիկայի ոլորտում դափնեկիրներ են դարձել տիեզերքում մնացորդային ճառագայթման քարտէզ ստեղծած գիտնականները: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ում շնորհւող «Breakthrough Prize» ամենամեայ մրցոյթում ֆիզիկայի ոլորտում դափնեկիրներ են դարձել տիեզերքում մնացորդային ճառագայթման քարտէզ ստեղծած գիտնականները: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ասւում է մրցոյթի կայքում:

Նշւում է, որ մրցանակը հիմադրել են ինտերնետ-նախաձեռնողներ Իւրի Միլնմերը, «Facebook» սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, նախաձեռնող եւ գիտնական Սերգէյ Բրինը եւ նրա նախկին կին Էնն Վոջիցկին: Մրցանակի դափնեկիրները երեք միլիոն դոլար կստանան:

Աղբիւրի հաղորդմամբ՝ այս տարի ֆիզիկայի մրցանակն աչքի է ընկել նրանով, որ այն բաժանել է 27 գիտնականից բաղկացած թիմը: Այն ներգրաււած է եղել 15 տարի առաջ գործարկւած «WMAP» նախագծում, որը նւիրւած էր տիեզերքում մնացորդային ճառագայթման քարտէզ ստեղծելուն:

Յատկանշական է, որ հետազօտութիւնն իրականացւել է «NASA»-ի (Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւն) արձակած «Wilkinson Microwave Anisotropy Probe» (WMAP) տիեզերական ապարատի միջոցով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։