Հա

Այլ

14/12/2017 - 09:30

Սնունդն ազդում է մարդու տրամադրութեան վրայ

Սնունդը տարբեր կերպ է ազդում տարբեր տարիքի մարդկանց հոգեկան վիճակի վրայ, պնդում են Բինհեմթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները:

«alikonline.ir» - Սնունդը տարբեր կերպ է ազդում տարբեր տարիքի մարդկանց հոգեկան վիճակի վրայ, պնդում են Բինհեմթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները: Գրում է «news.am»-ը:

Հետազօտութեան ընթացքում տարբեր երկրների մարդիկ լրացրել են առցանց հարցաթերթիկ, որում նկարագրել են սննդի հետ կապւած իրենց սովորութիւնները, օգտագործւող մթերքները եւ հոգեբանական վիճակները:

Վերլուծելով արդիւնքները՝ գիտնականները պարզել են, որ 18-29 տարեկան մարդկանց տրամադրութեան վրայ էապէս ազդում է մսի օգտագործումը: Դրա պարբերաբար օգտագործումը յանգեցնում է գլխուղեղում քիմիական նիւթերի՝ առաջին հերթին սերոտոնինի եւ դոֆամինի կուտակմանը, ինչը բաւականութեան զգացողութիւն է առաջացնում եւ բարձրացնում տրամադրութիւնը:

Երիտասարդները, որոնք միս են կերել շաբաթը երեք անգամից աւելի քիչ եւ չեն մարզւել, աւելի հակւած են եղել հեգեկան խանգարումների:

30 եւ աւելի տարիք ունեցող մարդիկ աւելի քիչ են ձեռնպահ մնում հակաօքսդանտներ պարունակող (կարմիր գինի, կանաչ թէյ, լոբի, արտիշոկ) սննդից ու մթերքից: Այդպիսի սնունդը մի կողմից չէզոքացնում է ազատ ռադիկալների գործունէութիւնը, որոնց քանակը տարիքի հետ աւելի է աճում եւ կարող է յանգեցնել հոգեկան խանգարումների: Միւս կողմից՝ այդ մթերքները մեծացնում են սթրեսի հաւանականութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։