Հա

Այլ

11/01/2018

Քնի լրացուցիչ 20 րոպէն կօգնի նիհարելուն

Գիշերային քնի լրացուցիչ 20 րոպէն մարդուն կօգնի «ոչ» ասել տորթերին եւ կարկանդակներին, որոնց չարաշահումը աւելորդ քաշի առաջացման է բերում: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ քնի լրացուցիչ քանակութիւնը նւազեցնում է ոչ առողջ սննդամթերքի օգտագործումը, որը շաքար շատ է պարունակում, աւելի քան 30 տոկոս: 

«alikonline.ir» - Գիշերային քնի լրացուցիչ 20 րոպէն մարդուն կօգնի «ոչ» ասել տորթերին եւ կարկանդակներին, որոնց չարաշահումը աւելորդ քաշի առաջացման է բերում: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ քնի լրացուցիչ քանակութիւնը նւազեցնում է ոչ առողջ սննդամթերքի օգտագործումը, որը շաքար շատ է պարունակում, աւելի քան 30 տոկոս: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:

Քնի դեֆիցիտ ունեցող մարդիկ, որոնք փորձի ընթացքում լիակատար քնել են, աւելի յաճախ են հետեւել առողջ սննդակարգի, պարզել են Լոնդոնի Թագաւորական քոլեջի առողջ սննդի ոլորտի փորձագէտները:

Մարդկանց խումբը, որն ամէն գիշեր 7 ժամից պակաս է քնել, փորձի ընթացքում  21 րոպէ երկար է քնել: Արդիւնքում յաջողւել է նրանց մօտ անառողջ շաքարի քանակութիւնը օրական 10 գրամով նւազեցնել, որը համարժէք է տորթի բաժնի կէսին կամ 3 շոկոլադէ կոնֆէտի: Կամաւորները էապէս նւազեցրել են նաեւ ածխաջրերի օգտագործումը: Հետազօտողների կարծիքով՝ քնի սահմանափակումները  ուղեղի բջիջներին ստիպում են աւելի ինտենսիւ արձագանգել անառողջ սննդին, ինչը մարդուն դրդում է այն ուտելուն: Հնարաւոր է՝ հէնց սրա հետ է կապւած այն փաստը, որ քնի պակաս ունեցող մարդիկ յաճախ են գիրանում:

Նախորդ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ քնի պակասը մարդուն դրդում է օրական 385 լրացուցիչ կալորիա օգտագործել: Հիմա արդէն պարզ է, որ այս երեւոյթին հակազդելու համար բաւական է պարզապէս 20 րոպէ երկար քնել: Կարելի է միայն պատկերացնել, թէ մարդու կազմւածքն ինչպէս կը փոխւի, եթէ նա գիշերները սկսի քնել իրեն անհրաժեշտ 8 ժամը:

Յարակից լուրեր

  • Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել
    Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել

    Չայրւող մակերեսով սպասքում առկայ նիւթերը մարդու օրգանիզմում յայտնւելու դէպքում կարող են քաղցկեղի հետեւանք դառնալ: 

  • Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել
    Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել

    Մշտական ստրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել։ Նման եզրակացութեան են հանգել հետազօտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարութեամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգեան համալսարանին կից բժշկական հոգեբանութեան ինստիտուտի տնօրէնն է։

  • Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն
    Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

    Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։

  • Մարդիկ սկսել են յիմարանալ
    Մարդիկ սկսել են յիմարանալ

    Նորւեգիայի Տնտեսական հետազօտութիւնների «Ragnar Frisch» կենտրոնի մասնագէտները վերջին մի քանի տասնամեակների ընթացքում մարդու ինտելեկտի մակարդակի անկում են նկատել: Գիտնականները գիտական աշխատանքներն իրականացրել են զինւորական ծառայութեան անցած նորւեգացիների ինտելեկտի (IQ թեստ) մակարդակի թեստերի հիման վրայ:

  • Եւրոպայի օդանաւակայաններում քնի խցիկներ կը յայտնւեն
    Եւրոպայի օդանաւակայաններում քնի խցիկներ կը յայտնւեն

    Այս տարի եւրոպական օդանաւակայաններում կարող են յայտնւել  քնելու համար անհատական խցիկներ: 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։