Հա

Այլ

24/01/2018 - 08:40

Շւէյցարիայում մշակել են մտքի ուժով կառավարւող ձեռքի արտակմախք

Լօզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագէտներն ստեղծել են ձեռքի արտակմախք, որը կառավարւում է մտքի ուժով: Այս գիւտը կոչւած է թեթեւացնելու հաշմանդամների կեանքը:

«alikonline.ir» - Լօզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագէտներն ստեղծել են ձեռքի արտակմախք, որը կառավարւում է մտքի ուժով: Այս գիւտը կոչւած է թեթեւացնելու հաշմանդամների կեանքը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ապարատում կիրառւած «ուղեղ-համակարգիչ» տեխնոլոգիան մաշկի տակ էլեկտրոդների ներընտելացում չի պահանջում: Դրանք տեղակայւած են սաղաւարտին, որը լողանալու ռետինէ գլխարկ է յիշեցնում: Կառուցւածքը ծանրաբեռնւած չէ սարքերով, պարզ է օգտագործման մէջ եւ յարմար՝ տեղափոխման գործում: Արտակմախքը տեղակայւում է մի քանի րոպէում:

Գիտնականներն արձանագրել են, որ մի ձեռքի վրայ տեղակայւած ապարատը մտքով կառավարելիս ակտիւանում են նաեւ ուղեղի այն հատւածները, որոնք պատասխանատու են միւս ձեռքի աշխատանքի համար: Ինչպէս իր կայքում նշել է «EPFL»-ն, ապարատը հեշտ է յարմարեցնել տարբեր կատգորիաների հիւանդների համար: Մասնաւորապէս, անդամալոյծ մարդկանց համար նախատեսւած է աչքերի շարժումով արտակմախքի կառավաման հնարաւորութիւն, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։