Հա

Այլ

Շաբաթ, 24 Փետրւարի 2018 09:20

Գիտնականները պատմել են հեռուստացոյցով տարւելու վտանգի մասին

Հեռուստացոյցի առջեւ երկար ժամանակ անցկացնելը մեծացնում է արիւնաբեր երակի թրոմբոզի առաջացման վտանգը: Այս եզրակացութեանն են եկել ԱՄՆ-ի Մինեսոթայի համալսարանի գիտնականները: Բժիշկները 24 տարի հետեւել են 45-ից 64 տարեկան 15 հազար ամերիկացիների առողջութեանը՝ կանոնաւոր կերպով հարցում անցկացնելով նրանց վիճակի եւ կենսակերպի վերաբերեալ: Այդ ժամանակաընթացքում գրանցւել է արիւնաբեր երակի թրոմբոզի 691 դէպք:

«alikonline.ir» - Հեռուստացոյցի առջեւ երկար ժամանակ անցկացնելը մեծացնում է արիւնաբեր երակի թրոմբոզի առաջացման վտանգը: Այս եզրակացութեանն են եկել ԱՄՆ-ի Մինեսոթայի համալսարանի գիտնականները: Նրանց աշխատութեան մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, գրել է «Science Daily»-ն: Բժիշկները 24 տարի հետեւել են 45-ից 64 տարեկան 15 հազար ամերիկացիների առողջութեանը՝ կանոնաւոր կերպով հարցում անցկացնելով նրանց վիճակի եւ կենսակերպի վերաբերեալ: Այդ ժամանակաընթացքում գրանցւել է արիւնաբեր երակի թրոմբոզի 691 դէպք:

Դրա հետ մէկտեղ պարզւել է, որ նրանք, ովքեր կանոնաւոր կերպով զգալի ժամանակ են անցկացրել հեռուստացոյցի առջեւ, 1,7 անգամ աւելի յաճախ են տառապել հիւանդութիւններից: Թրոմբոզի մեծ վտանգը պահպանւել է միեւնոյն քաշը եւ ֆիզիկական բեռնւածութիւններն ունեցող մասնակիցների մօտ:

«Այդ արդիւնքները ցոյց են տալիս, որ մարդիկ, որոնք կանոնաւոր կերպով զբաղւում են ֆիզիկական վարժութիւններով, չպէտք է անտեսեն երկար ժամանակ նստած վիճակում գտնւելու, օրինակ, հեռուստացոյց դիտելիս, պոտենցիալ վնասը»,- ասում է ուսումնասիրութեան համահեղինակ Եասուհիկո Կուբոտան:

Արիւնաբեր երակի թրոմբոզը թրոմբների գոյացումն է երակների ներսում: Ամէնից յաճախ այդ գործընթացը վերաբերում է ոտքերի անօթներին:

Հիւանդութիւնը կարող է առաջացնել թոքային շնչերակի խցանում, ինչը բուժման բացակայութեան դէպքում յանգեցնում է մահւան, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ