Հա

Այլ

12/03/2018

Գիտնականները յիշողութիւնը բարելաւելու նոր միջոց են գտել

Բիրմինհամի եւ Եօրքի համալսարանների գիտնականները բացայայտել են ուղեղի ակտիւութեան տիպ, որը կապւած է քնի մէջ տեղեկատւութիւնը յիշելու եւ մշակելու հետ:

«alikonline.ir» - Բիրմինհամի եւ Եօրքի համալսարանների գիտնականները բացայայտել են ուղեղի ակտիւութեան տիպ, որը կապւած է քնի մէջ տեղեկատւութիւնը յիշելու եւ մշակելու հետ: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, գրել է «Eurekalert»-ը:

Հետազօտողներն ուշադրութիւն են դարձրել քնի շպինդելների՝ ուղեղի ակտիւութեան ալիքների վրայ, որոնք կարելի է տեսնել էլեկտրաէնցեֆալոգրամի (ԷԷԳ) միջոցով: Գիտնականներին հետաքրքրել է, թէ դրանք ինչպէս են ազդում քնի մէջ յիշողութեան աշխատանքի վրայ: Դրա համար մասնագէտները կատարել են գիտափորձ. մասնակիցներին խնդրել են քնից առաջ յիշել բառերի եւ օբիեկտների պատկերների միջեւ կապը:

Երբ մարդիկ ննջել են, նրանց համար կրկնել են այդ բառերի կէսը, որպէսզի գործի դնեն յիշողութեան ռեակտիւացման գործընթացը: Յետոյ, երբ մասնակիցներն արթնացել են, նրանց ասել են բառը եւ խնդրել յիշել ճիշտ զուգորդումները: Պարզւել է, որ ամէնից լաւ յիշւել են այն բառերի պատկերներն ու տեսարաննները, որոնք գիտնականները կրկնել են մասնակիցների համար, երբ նրանք քնած են եղել:

ԷԷԳ-ի արդիւնքները ցոյց են տւել, որ հէնց այդ պահին են առաջացել քնի շպինդելները: Բիրմինհամի համալսարանի Հոգեբանութեան դպրոցից Բեռնհարդ Ստարեսինայի խօսքով՝ էլեկտրոդներով շպինդելների խթանումը կարող է դառնալ յիշողութեան բարելաւման միջոցներից մէկը: Գիտնականները ենթադրում են, որ իրենց յայտնագործութիւնը կօգնի այն մարդկանց, որոնց դժւարութեամբ է տրւում ուսուցումը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։