Հա

Այլ

12/09/2018 - 08:00

Հոգեբանները պարզաբանել են, թէ մարդու ուղեղն ինչպէս է արձագանգում սմայլիկներին

Հոգեբանները գտել են բացատրութիւնը, թէ մարդու ուղեղն ինչպէս է արձագանգում էմոջիներին (գաղափարագրերի եւ սմայլիկների լեզուն):

«alikonline.ir» - Հոգեբանները գտել են բացատրութիւնը, թէ մարդու ուղեղն ինչպէս է արձագանգում էմոջիներին (գաղափարագրերի եւ սմայլիկների լեզուն):

Ըստ «news.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Xinhua»-ն, Իլինոյսի համալսարանի մասնագէտներն ուսումնասիրել են էմոջիների հետ կապւած նախադասութիւններն ընթերցելիս մարդկանց ուղեղային ալիքների սխեմաները: Որոշ դէպքերում էմոջիները համապատասխանել են նախադասութեան իմաստին, իսկ յաճախ՝ ոչ (ասածի հեգնանքն ընդգծելու համար):

Պարզւել է, որ կամաւորների ուղեղը հեգնոտ էմոջիները ընկալել է նոյն կերպ, ինչ կերպ հեգնոտ նախադասութիւնները: Էմոջիներին ուղեղի արձագանգի ուժը վկայում էր այն մասին, թէ սմայլիկները որքանով են կարողացել նախադասութիւնների տառացի իմաստը մարդու համար փոխել:

Փորձագէտների կարծիքով՝ սա ակնյայտօրէն ցոյց է տալիս, որ բառերը էմոջիների հետ համադրութեամբ կարելի է համարել մուլտիգաղտնագրային շփման նոր ձեւ: Համանման արդիւնք է ստացւել բառերը ժեստերի կամ դէմքի որոշակի արտայայտութեան հետ համադրելու դէպքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։