Հա

Այլ

15/09/2018 - 12:00

Ժան-Կլոդ Վան Դամը Երեւանում է

Այսօր՝ վաղ առաւօտեան Երեւան է ժամանել հանրայայտ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը:

«alikonline.ir» - Այսօր՝ վաղ առաւօտեան Երեւան է ժամանել հանրայայտ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Զւարթնոց» օդանաւակայանի «VIP» սրահում, դերասանը անմիջապէս ուղիղ եթերով միացաւ Ֆէյսբուքի իր հետեւորդներին։

«Ուրախ եմ տեսնել Ձեզ»,- ասաց Վան Դամն իրեն դիմաւորողներին։ Դերասանը նշեց, որ թռիչքը հրաշալի է անցել, ինքն առաջին անգամ է Հայաստանում եւ շատ ուրախ է այս առիթով։

Լուսադեմին Հայաստան ժամանած Վան Դամն աչքի ընկաւ իր անմիջականութեամբ։ Ի տարբերութիւն շատ յայտնիների` նա չխուսափեց շփւել ներկաների հետ։ Չնայած երկարատեւ թռիչքին` պատրաստակամ էր լուսանկարւել ցանկացողների հետ, աւելին, շնորհակալութիւն էր յայտնում բոլոր նրանց, ովքեր լուսանկարւելու ցանկութիւն էին յայտնում։

«Շառլ Ազնաւուրն իմ լաւ ընկերն է։ Ինչպէս գիտէք, որ մօտ 8 մլն. հայ կայ, որն ապրում է Հայաստանից դուրս։ Ընկերներիս մէջ շատ հայ մարդիկ կան»,- ասաց նա։

Նշենք, որ Ժան-Կլոդ Վան Դամը  ժամանել է Երեւան՝ ներկայ լինելու «Comedy Club»-ի երեւանեան փառատօնին, որը տեղի կունենայ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին:

57-ամեայ դերասանը ժամանակին մեծ ճանաչում ունէր իր մարտաֆիլմերով, որոնցից առաւել յայտնի են համարւում «Արիւնալի սպորտը», «Քիքբռնցքամարտիկը», «Կրկնակի հարւածը», «Ունիւերսալ զինւորը», «Դժւար թիրախը», «Ժամանակի ոստիկանը», «ԺԿՎԴ»-ն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։