Հա

Այլ

10/10/2018 - 09:00

Աշխարհի ամենաերկար չւերթում էկոնոմ-դասի տեղեր չեն լինի

Աշխարհի ամենաերկար չւերթը, որն իրականացնելու է «Singapore Airlines» աւիաընկերութիւնը, էկոնոմ դասի տեղեր չի ունենայ:

«alikonline.ir» - Աշխարհի ամենաերկար չւերթը, որն իրականացնելու է «Singapore Airlines» աւիաընկերութիւնը, էկոնոմ դասի տեղեր չի ունենայ:

Ըստ «tert.am»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Bloomberg» գործակալութիւնը՝ նշելով, որ Սինգապուրը Նիւ Եօրքին միացնող ամենաերկար չւերթը կիրականացւի հոկտեմբերի 11-ին: 

Այսպիսով աւիաընկերութիւնը կը շրջանցի «Qatar Airways»-ին, որի Դոհա-Օքլենդ երթուղով չւերթը ներկայ պահին ամենաերկարն է աշխարհում՝ 14.535 կմ. տարածութեամբ:

Սինգապուրեան աւիաընկերութեան չւերթի երկարութիւնը կը կազմի 16.737 կմ.: Այն կը տեւի 18 ժամ 45 րոպէ:

Նախատեսւում է, որ չւերթը կիրականացւի «Airbus A350-900» մակնիշի օդանաւով: Կանոնաւոր չւերթները այս երթուղով կը սկսեն նոյեմբերից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։