Հա

Այլ

11/10/2018 - 09:10

Մեքսիկացին աւելի քան կէս դար է ծախսել բացառիկ «Ferrari» ստեղծելու համար

Մեքսիկացի Խոսէ Ֆերնանդէսը «The Creative Workshop» արհեստանոցի մասնագէտների օգնութեամբ ստեղծել է բացառիկ «Ferrari», որը յայտնի իտալացի դիզայներ Ջովաննի Միկելոտիի աշխատանքների ոճով է:

«alikonline.ir» - Մեքսիկացի Խոսէ Ֆերնանդէսը «The Creative Workshop» արհեստանոցի մասնագէտների օգնութեամբ ստեղծել է բացառիկ «Ferrari», որը յայտնի իտալացի դիզայներ Ջովաննի Միկելոտիի աշխատանքների ոճով է:

Նշւում է, որ «Ferrari 330GT Speciale» անւանումը ստացած մոդելը ստեղծելու գաղափարը Ֆերնանդէսի մտքում յղացել էր 1960-ական թւականներից:

Ըստ «tert.am»-ի՝ «Motor.ru»-ն մանրամասնում է, որ տղամարդը 1960-ականներին «Ferrari»-ի հին ուղեցոյցում տեսել է «Vignale» թափքով «Type 250 Europa Sports Coupe» մեքենան ու այնքան է այն հաւանել, որ մի գիշերում ստեղծել է դրա փայտէ կրկնօրինակը:

Տարիների ընթացքում աւտոսէրը ստեղծել է մեքենայի տարբեր մոդելներ, այդ թւում՝ պլաստիկից:

Աւելի ուշ Ֆերնանդէսը ձեռնամուխ է եղել ալիւմինից «330GT Speciale»-ի ստեղծմանը: Այս մոդելով մեքսիկացին իւրայատուկ ձեւով յարգանքի տուրք է մատուցել Միկելոտիի դիզայներական աշխատանքներին ու «Ferrari»-ի՝ 1950-ական թւականների մրցարշաւային մեքենաներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։