Հա

Այլ

18/10/2018 - 09:00

Փորձագէտները պարզել են, թէ որտեղ եւ որքան գումար են ծախսում զբօսաշրջիկներն աշխարհում

Վերլուծաբանները պարզել են, որ 2017 թւականին աշխարհում զբօսաշրջիկները ծախսել են 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ դոլարին համարժէք գումար: Բացի այդ, կազմել են այն 10 պետութիւնների վարկանիշային ցուցակը, որոնք առաւել մեծ եկամուտներ են ստացել զբօսաշրջութիւնից:

«alikonline.ir» - Վերլուծաբանները պարզել են, որ 2017 թւականին աշխարհում զբօսաշրջիկները ծախսել են 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ դոլարին համարժէք գումար: Բացի այդ, կազմել են այն 10 պետութիւնների վարկանիշային ցուցակը, որոնք առաւել մեծ եկամուտներ են ստացել զբօսաշրջութիւնից: Ըստ «panorama.am»-ի՝ գրում է ՌԻԱ Նովոստին:

Վարկանիշային աղիւսակի առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը (211 մլրդ. դոլար, համաշխարհային ծախսերի 16 տոկոսը), երկրորդը՝ Իսպանիան (68 մլրդ., 5.15 տոկոս), երրորդը՝ Ֆրանսիան (61 մլրդ., 4.6 տոկոս): Հնգեակը եզրափակել են Թաիլանդը (57 մլրդ., 4.3 տոկոս) և Մեծ Բրիտանիան (51 մլրդ., 3.9 տոկոս):

Տասնեակում յայտնւել են Իտալիան, Աւստրալիան, Գերմանիան, Մակաոն եւ Ճապոնիան:

Այս երկրներին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում տարւայ ընթացքում ճանապարհորդողների ծախսերի գրեթէ կէսը (49 տոկոս):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։