Հա

Այլ

04/11/2018 - 09:50

Ինչպէ՞ս է տարիքի հետ իրականում դէմքը փոխւում

Ծերանալուն զուգընթաց մարդու դէմքն աւելի անհամաչափ է դառնում. ամէն 10 տարին մէկ շեղումը կազմում է 0.06 մմ.: Նման անսպասելի եզրակացութիւնների են եկել «Mount Auburn Hospital»-ի (ԱՄՆ) գիտնականները: 

«alikonline.ir» - Ծերանալուն զուգընթաց մարդու դէմքն աւելի անհամաչափ է դառնում. ամէն 10 տարին մէկ շեղումը կազմում է 0.06 մմ.: Նման անսպասելի եզրակացութիւնների են եկել «Mount Auburn Hospital»-ի (ԱՄՆ) գիտնականները: Գրում է «news.am»-ը:

Նրանք եռաչափ թւային համակարգով հետազօտել են 191 կամաւորների դէմքերը (4 ամսականից մինչեւ 88 տարեկան): Պարզւել է, որ ժամանակի ընթացքում մարդկանց դէմքն իսկապէս դառնում է անհամաչափ:

Փոփոխութիւնները հիմնականում դրսեւորւում են դէմքի ստորին հատւածի երկու երրորդում (յօնքերից մինչեւ քիթ եւ քթից մինչեւ ծնօտ): Ընդ որում այս փոփոխութիւնները կապւած չեն մարդկանց ռասայի եւ սեռի հետ:

Ի դէպ, կանանց արտաքինի վրայ կարող է ազդել նաեւ ծննդաբերած երեխաների թիւը: Ըստ գիտնականների, եթէ կինը ցանկանում է աւելի երկար ժամանակ երիտասարդ մնալ, ցանկալի է, որ նա երկու երեխայ ունենայ. յղիութիւնը, կրծքով կերակրելը, երեխային հոգ տանելը արագացնում են օրգանիզմի ծերացումը: Ըստ գիտնականների, շատ երեխաներ ունեցող կանանց մօտ աւելի վաղ են առաջանում կնճիռները եւ մաշկի գոյնը մգանում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։