Հա

Այլ

06/11/2018 - 08:00

Հնդկաստանում 13 մարդ կերած վագրին որսացել են «Calvin Klein» օծանելիքի օգնութեամբ

Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգի անտառներում թաքնւող վագրը, որ 13 մարդու կեանք է խլել, տեւական որսից յետոյ ի վերջոյ սպանւել է: 

«alikonline.ir» - Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգի անտառներում թաքնւող վագրը, որ 13 մարդու կեանք է խլել, տեւական որսից յետոյ ի վերջոյ սպանւել է: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Daily Mail»-ը՝ մանրամասնելով, որ գիշատչին անտառից դուրս հանելու համար օգտագործւել է «Calvin Klein» բրենդի օծանելիքներից մէկը:

Պարբերականը նշում է, որ «T-1» պայմանական անունը ստացած կատւազգիին անտառից դուրս հանելու համար օգտագործւել է «Obsession For Men» բոյրը:

Այնուհետև հմուտ որսորդն արձակւած մէկ փամփուշտով սպանել է կենդանուն:

Մասնագէտների համաձայն՝ այս օծանելիքի մէջ կայ այնպիսի բաղադրիչ, որը գրաւում է վագրերին՝ ստիպելով որոնել բոյրի աղբիւրը:

«Վագրերը տարւում են դրանով ու անընդհատ հոտոտում, որպէսզի հասկանան՝ որտեղից է բոյրը գալիս»,- նշել է մասնագէտներից մէկը:

Յայտնի է նաեւ, որ սպանւած վագրի որոնման ու որսման աշխատանքներում ներգրաււած է եղել աւելի քան 150 մարդ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։