Հա

Այլ

14/11/2018 - 08:10

Վանայ լճում նոր ձկնատեսակ է յայտնաբերւել

Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրեայ որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանայ լճում նոր ձկնատեսակ են յայտնաբերել։ 

«alikonline.ir» - Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրեայ որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանայ լճում նոր ձկնատեսակ են յայտնաբերել։ Գրում է «ermenihaber.am»-ը: 

Ձկնատեսակն ուսումնասիրելու նպատակով Վանի համալսարանում յատուկ աշխատանքային խումբ է ձեւաւորւել։

Ինչպէս յայտնի է մինչ այժմ Վանայ լճի կենդանական աշխարհը սահմանափակւում էր միայն տառեխ ձկնատեսակով, որը լճի խորհրդանիշներից մէկն է։

Աշխատանքային խումբը հաստատել է, որ բացի տառեխից կայ նաեւ այլ ձկնատեսակ եւ իրենք ուսումնասիրութիւններ են կատարում նոր տեսակի վերաբերեալ աւելի մանրամասն տեղեկութիւններ տրամադրելու ուղղութեամբ։

Ըստ նախնական եզրակացութեան ձուկը պատկանում է «Օxynoemacheilus genusuna» տեսակին, եւ այժմ աշխատանքներ են տարւում նրանց բնակութեան հիմնական վայրերը տեղորոշելու նպատակով:

Աշխատանքային խումբը, որի մէջ ընդգրկւած են համալսարանի ռեկտորներ, պրոֆեսորներ, դասախօսներ տարբեր համալսարաններից, մտադիր է այս ուսումնասիրութիւնը ընդլայնել, դարձնել մեծ նախագիծ, որի արդիւնքների ամփոփման ժամանակ կը հրապարակեն Վանայ լճի կենդանական աշխարհին վերաբերող մանրամասն տեղեկութիւններ։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։