Հա

Այլ

18/12/2018 - 08:10

Փորձագէտները յայտարարել են, որ Քեոփսի մեծ բուրգը կառուցւել է ներսից

Գիտութեան աշխարհի ներկայացուցիչները վաղուց էին փորձում պատասխանել այն հարցին, թէ եգիպտացիները ինչպէս են շարել մեծ բուրգի՝ իւրաքանչիւրը մօտ 2.5 տոննա կշռող 3 միլիոն քարերը։

«alikonline.ir» - Գիտութեան աշխարհի ներկայացուցիչները վաղուց էին փորձում պատասխանել այն հարցին, թէ եգիպտացիները ինչպէս են շարել մեծ բուրգի՝ իւրաքանչիւրը մօտ 2.5 տոննա կշռող 3 միլիոն քարերը։ Նախորդ տեսութիւնները ենթադրում էին, թէ Քեոփս փարաւոնի դամբարանը, որը աշխարհի 7 հրաշալիքներից է, կառուցւել է կամ հսկայական ճակատային թեքահարթակի միջոցով, կամ խցանահանի տեսքով արտաքին ճոպանուղու միջոցով քարերը բարձրացնելով։ Ճարտարապետ Ժան -Պիեռ Գուդէնը կարծում է, որ բուրգը կարող է ներսից կառուցւած լինել կլոր թունելի միջոցով: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «actualnews.org»-ը՝ վկայակոչելով արտասահմանեան լրատւամիջոցները:

Ըստ նրա տեսութեան՝ շինարարները առաջին 40 մետրի համար կառուցել են արտաքին ճոպանուղի, այնուհետեւ ստեղծել են խցանահանի տեսքով արտաքին ճոպանուղին, որպէսզի աւարտին հասցնեն 137 մետր բարձրութեամբ կառուցւածքը։

Իր իրաւացիութիւնը ապացուցելու համար հետազօտողը համագործակցել է ֆրանսիական ընկերութեան հետ, որը «Dassault Systems» մեքենաների եւ ինքնաթիռների դիզայնի համար կառուցում է «3D» մոդելներ։ 2 տարի տեւած աշխատանքներում ընդգրկւել է 14 ինժեներ։ Բացի այդ, կազմւել է բուրգերը ֆրանսիական պաշտպանութեան ֆիրմայի տրամադրած ռադարներով եւ ջերմութիւնը յայտնաբերող խցիկներով ուսումնասիրող մասնագէտների միջազգային խումբ։

«Դա հակասում է գոյութիւն ունեցող հիմնական 2 տեսութիւններին։ Ես 20 տարի դրանք դասաւանդել եմ, բայց հոգուս խորքում գիտեմ, որ սխալ են։ Գուդէնի տեսութիւնը վստահութեան արժանի է, սակայն այժմ այն ընդամենը տեսութիւնն է։ Բացառւած չէ, որ նա իրաւացի է»,- նկատել է Լոնգ-Այլենդ Բոբ Բրիր համալսարանի աւագ գիտական աշխատակիցը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։