Print this page
12/01/2019 - 08:00

ԶԼՄ-ներին յայտնի է դարձել աշնանը եռախցիկ «iPhone» ներկայացնելու «Apple»-ի պլանների մասին

«Apple» ամերիկեան կորպորացիան պլանաւորում է արդէն այս տարւայ աշնանը ներկայացնել «iPhone» սմարթֆոնի երեք նոր մոդել: 

 

«alikonline.ir» - «Apple» ամերիկեան կորպորացիան պլանաւորում է արդէն այս տարւայ աշնանը ներկայացնել «iPhone» սմարթֆոնի երեք նոր մոդել: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, գրել է «The Wall Street Journal» թերթը՝ վկայակոչելով իրադրութեանը ծանօթ աղբիւրներ:

Ինչպէս ճշտում է հրատարակութիւնը, մոդելներից մէկը (որը դարձեալ հանդերձւած է հեղուկաբիւրեղային դիսփլէյով) լինելու է «iPhone XR» «բիւջէտային» ֆլագմանին փոխարինողը, որի վաճառքները չարդարացրեցին ընկերութեան սպասումները: Ընդ որում՝ մինչեւ 2020 թւականը «Apple»-ը պլանաւորում է ամբողջութեամբ անցնել աւելի թանկ «OLED»-դիսփլէյներին, որոնք արդէն այժմ օգտագործւում են «XS» սմարթֆոնների շարքում:

Աղբիւրները յաւելում են, որ ընկերութիւնը կը ներկայացնի խցիկի նոր գործառոյթներ, այդ թւում՝ ամենաթանկ նոր մոդելը կը ստանայ հիմնական խցիկի եռակի մոդուլ: Միւս երկու մոդելները կը լինեն դարձերեսի կրկնակի խցիկով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր