Print this page
12/01/2019 - 08:20

Գիտնականները բացայայտել են եգիպտական մումիայի հանելուկը

Իսպանիայի ազգային հնագիտական թանգարանը հրապարակել է դեռեւս 2016 թ.-ին փորձաքննութեան ուղարկւած հին եգիպտական մումիայի սքանաւորման արդիւնքները:

«alikonline.ir» - Իսպանիայի ազգային հնագիտական թանգարանը հրապարակել է դեռեւս 2016 թ.-ին փորձաքննութեան ուղարկւած հին եգիպտական մումիայի սքանաւորման արդիւնքները: Ըստ «News.am»-ի՝ տեղեկացնում է «El Pais»-ը։

Այն ժամանակ գիտնականները չորս ցուցանմուշ էին ուղարկել սքանաւորման։ Մումիաները 15 ժամով էին տարել, որպէսզի այցելուները չնկատէին հաւաքածուից կորուստները։ Դրանք ստուգել են նոյն սարքերով, որոնք բժիշկներն օգտագործում են ախտորոշման համար։

Պարզւել է, որ մումիաներից մէկը պատկանում է հոգեւորական Նեսպամեդին, ով Պտղոմէոս 2-րդ եւ, հնարաւոր է, Պտղոմէոս 3-րդ փարաւոնների անձնական ակնաբոյժն է եղել։

Մումիան 1925 թ․ ձեռք էր բերել գիտնական Իգնասիօ Բաուէրը։

Գիտնականները կարծում են, որ Նեսպամեդը բաւական հարուստ է եղել, քանի որ մումիան պատւած է եղել թանկարժէք զարդերով եւ աստւածներ պատկերող հմայիլներով։

Յարակից լուրեր