Հա

Այլ

06/03/2019 - 09:30

Գիտնականներ. «Վատ տրամադրութիւնը կարող է լինել վիտամին D-ի պակասի նշան»

Ճնշւած հոգեյուզական վիճակը վիտամին D-ի պակասի հիմնական նշաններից մէկն է, պնդում են ամերիկացի գիտնականները։

«alikonline.ir» - Ճնշւած հոգեյուզական վիճակը վիտամին D-ի պակասի հիմնական նշաններից մէկն է, պնդում են ամերիկացի գիտնականները։

Գուցէ մարդիկ, որոնց բոլորը համարում են յոռետեսներ, պարզապէս տառապում են այդ վիտամինի պակասից: Ըստ «News.am»-ի՝ ասւում է «Medical Xpress» պարբերականում։

Տարեց պացիենտների հետազօտութիւնները ցոյց են տւել, որ մարդկանց օրգանիզմում, որոնք յաճախ են գտնւել ճնշւած հոգեվիճակում, վիտամին D-ի մակարդակը միջինը ցածր է եղել 15 տոկոսով։

Ինչպէս յայտնի է, վիտամին D-ն օրգանիզմում արտադրւում է արեւի լոյսի ներքոյ։ Արեւի լոյսի անբաւարարութեան դէպքում վիտամինի խտութիւնը նւազում է, ինչն իր հերթին փոխում է հոգեյուզական վիճակը. վատանում է մարդու տրամադրութիւնը, նա կորցնում է կեանքով ուրախանալու կարողութիւնը, դառնում է ժլատ զգացումներն արտայայտելու մէջ, ուժեղ դրական էմոցիաներ գրեթէ չի արտայայտում։

Գիտնականները խորհուրդ են տալիս ուշադիր հետեւել մերձաւորներին։ Երկար ձգւող վատ տրամադրութիւնը կարող է վիտամին D-ի պակասի ազդանշան լինել։ Մշտական վատ տրամադրութեան դէպքում նպատակայարմար է անալիզ յանձնել եւ պարզել, թէ ինչպիսին է վիտամինի պարունակութիւնն օրգանիզմում։ Ծանր դէպքերում վիտամին D-ի պակասի պատճառով մարդկանց մօտ կարող է խոր ստրես եւ դեպրեսիա առաջանալ, որոնց հետեւանքները կարող են իսկապէս դրամատիկ լինել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։