Հա

Այլ

16/03/2019 - 08:10

Մոնտենեգրոյի կղզիներից մէկում գտնւող նախկին բանտը, որտեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին 130 մարդ է սպանւել, ճոխ հիւրանոցի կը վերածւի

Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) ափերի մօտ գտնւող կղզիներից մէկի ամրոցը, որը քաղբանտարկեալների համար կալանավայր է ծառայել, 5 աստղանի ճոխ հիւրանոցի կը վերածւի: 

«alikonline.ir» - Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) ափերի մօտ գտնւող կղզիներից մէկի ամրոցը, որը քաղբանտարկեալների համար կալանավայր է ծառայել, 5 աստղանի ճոխ հիւրանոցի կը վերածւի: Ըստ «Tert.am »-ի՝ գրում է «Daily Mail»-ը:

Լաստաւիկա կղզու ամրոցը կառուցւել է 19-րդ դարում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին այն օկուպացւել է իտալացի զինւորների կողմից, որոնք այնտեղ մօտ 2000 բանտարկեալ են տեղաւորել:

Պատերազմից յետոյ կղզին լքւել է, իսկ ամրոցը՝ մնացել բարձիթողի վիճակում: 2016 թ.-ին Մոնտենեգրոյի իշխանութիւններն այն վարձոյթով «Orascom» շինարարական ընկերութեանն են տրամադրել, որն էլ սկսել է հիւրանոցի շինարարութիւնը:

Նախատեսւում է, որ հիւրանոցի ստեղծումը Մոնտենեգրոյում մօտ 200 նոր աշխատատեղ կը բացի եւ 15 տարւայ կտրւածքով 7.5 մլն. եւրօ եկամուտ կը բերի երկրի բիւջէին:

Հիւրանոցը կունենայ 23 սենեակ եւ սպա սրահ: Ներսում կը տեղադրւի նաեւ նախկին բանտում սպանւած կամ սովամահ արւած 130 բանտարկեալներին նւիրւած յուշարձան, ինչպէս նաեւ կղզու պատմութիւնը ներկայացնող թանգարան:

Մշակութային ժառանգութեան բազմաթիւ ջատագովներ քննադատել են երկրի իշխանութիւնների ծրագիրը՝ պնդելով, որ վայրը, որը ժամանակին համակենտրոնացման ճամբարի դեր է կատարել, չպէտք է այդ կերպ շահագործւի, ոմանք էլ ասել են, որ կղզին հարուստների դրախտավայր կը դառնայ եւ այլեւս Մոնտենեգրոյի ժողովրդին չի պատկանի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։