Հա

Այլ

18/03/2019 - 09:10

Մասնագէտները յայտնում են, թէ ինչպիսին կարող է լինել «Ferrari»-ի «Icona» «պատմական» շարքի նոր մոդելը

Անցեալ տարւայ աշնանը «Ferrari»-ն յայտնել էր սահմանափակ քանակութեամբ նոր մոդելային շարքի թողարկան մասին՝ «Icona» անւանման ներքոյ:

«alikonline.ir» - Անցեալ տարւայ աշնանը «Ferrari»-ն յայտնել էր սահմանափակ քանակութեամբ նոր մոդելային շարքի թողարկան մասին՝ «Icona» անւանման ներքոյ: Սերիայի առաջին օրինակներն են դարձել «Ferrari Monza SP1» եւ «SP2» մոդելները, որոնք կառուցւել են «Ferrari 812 Superfast» կուպեի ուժային համակարգով:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «Motor.ru»-ն, քաջատեղեակ աղբիւրները յայտնում են, որ «Icona» շարքի յաջորդ ներկայացուցիչը կը լինի «F40» յայտնի մոդելի ժամանակակից տարբերակը: 

Նոր «Ferrari F40»-ի հիմքում կանրող է դրւել սերիական հիբրիդային մեքենայի շասին, որն ընկերութիւն թողարկելու է «McLaren Senna» եւ «Lamborghini Aventador SVJ» մոդելների հետ մրցակցելու համար: Այս սուպերքարը կը համալրւի 1000 ձիաուժ հզօրութեամբ «V8» շարժիչի հիման վրայ կառուցւելիք հիբրիդային ուժային համակարգով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։