Հա

Այլ

08/05/2019 - 08:00

ԱՄՆ-ում կը ստեղծեն աշխարհի ամենահզօր սուպեր համակարգիչը

Ամերիկեան իշխանութիւնների հետ համագործակցութեամբ «AMD» եւ «Cray» ընկերութիւնները մինչեւ 2021-22 թւականները կը ստեղծեն սուպեր համակարգիչ, որը, ինչպէս ակնկալւում է, կը լինի ամենահզօրն ինչպէս ԱՄՆ տարածքում, այնպէս էլ ողջ աշխարհում:

«alikonline.ir» - Ամերիկեան իշխանութիւնների հետ համագործակցութեամբ «AMD» եւ «Cray» ընկերութիւնները մինչեւ 2021-22 թւականները կը ստեղծեն սուպեր համակարգիչ, որը, ինչպէս ակնկալւում է, կը լինի ամենահզօրն ինչպէս ԱՄՆ տարածքում, այնպէս էլ ողջ աշխարհում:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «ТАСС» գործակալութիւնը՝ յղում անելով ամերիկեան աղբիւրին, այս մասին յայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերին:

Նրա խօսքով՝ «AMD» պրոցեսորներ արտադրող ամերիկեան ընկերութիւնը «Cray»-ի հետ միասին, որը մասնագիտանում է սուպեր համակարգիչների ստեղծման գործում, յաւակնոտ նպատակ են դրել իրենց առաջ ստեղծել մի մեքենայ, որի աշխատանքային անունը կը լինի «Frontier»:

Փերին ընդգծում է, որ նոր սուպեր համակարգչի մօտաւոր հզօրութիւնը կը կազմի 1.5 էքսաֆլոփս: Դա նշանակում է, որ մէկ վայրկեանում այն կը կարողանայ մօտ 1.5 քւինտիլիոն (1.500.000.000.000.000.000) հաշւողական գործողութիւն կատարել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։