Հա

Այլ

02/06/2019 - 08:20

Վորէն Բաֆէթի հետ ճաշելու իրաւունքը վաճառւել է ռեկորդային գնով

Ամենամեայ աճուրդը, որն անցկացւում է «eBay» առցանց աճուրդում, «Berkshire Hathaway» ընկերութեան հիմնադիր Վորէն Բաֆէթի հետ ճաշելու իրաւունքը վաճառւել է 4.57 մլն. դոլարով:

«alikonline.ir» - Ամենամեայ աճուրդը, որն անցկացւում է «eBay» առցանց աճուրդում, «Berkshire Hathaway» ընկերութեան հիմնադիր Վորէն Բաֆէթի հետ ճաշելու իրաւունքը վաճառւել է 4.57 մլն. դոլարով:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Reuters» գործակալութիւնը, աճուրդը շահողը, որը նախընտրել է իր ինքնութիւնը գաղտնի պահել, այժմ կարող է եւս 7 մարդու հրաւիրել «Smith & Wollensky» ռեստորան, որը գտնւում է Նիւ Եօրքի կենտրոնում: Աճուրդի պայմաններով՝ յաղթողը ամերիկացի ներդրողի հետ հանդիպմանը կարող է ցանկացած հարց տալ նրան: Արգելւում է միայն հարց տալ Բաֆէթի առաջիկայ գործնական ծրագրերի մասին:

Նշւում է, որ այս տարւայ վաճառքի ցուցանիշը ռեկորդային է աճուրդի պատմութեան մէջ, որն անցկացւում է 2000 թւականից: Նախորդ առաւելագոյն ցուցանիշը գրանցւել է 2012-ին եւ 2016-ին, երբ անյայտ անձինք Բաֆէթի հետ ճաշելու համար 3.456.789 դոլար են վճարել: Նւազագոյն ցուցանիշը գրանցւել է 2001-ին, երբ ճաշկերոյթն արժեցել է 18.000 դոլար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։