Հա

Այլ

02/06/2019 - 10:00

Գիտնականները նշել են՝ ինչպէս կարելի է նիհարել եւ քաղցած չմնալ

Բրիտանացի գիտնականները պարզել են, թէ ինչպէս կարելի է նիհարել՝ սննդի սովորական չափաբաժին ընդունելով:

«alikonline.ir» - Բրիտանացի գիտնականները պարզել են, թէ ինչպէս կարելի է նիհարել՝ սննդի սովորական չափաբաժին ընդունելով: Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «Life.ru»-ն, ըստ գիտնականների՝ կարեւորը ցածր կալորիականութեամբ մթերքներ ընդունելն է:

Մարդկային օրգանիզմը ինքնուրոյն կերպով պահպանում է որոշակի քաշը եւ հակւած չէ այն կորցնելուն: Կարելի է, իհարկէ, աւելի շատ էներգիա այրել, քան սպառել կամ նւազեցնել սննդի չափաբաժինները: Սակայն գենետիկաբանները կարծում են, որ մարդկանց մեծամասնութիւնն այդ դէպքում քաղցած է մնում եւ ձգտում է դէպի վնասակար ուտեստները:  

Այդ իսկ պատճառով նշւում է, որ քաշի նւազեցման համար անհրաժեշտ չէ նւազեցնել ընդունւող սննդի քանակութիւնը, այլ պէտք է փոխել որակը: Յարմար կը լինեն օսլայի ցածր պարունակութեամբ մթերքներ, ինչպէս օրինակ՝ բրոկոլի, սմբուկ, ծնեբեկ, մրգեր եւ ամբողջական հացահատիկից պատրատւած շիլաներ:

Սննդակարգում անհրաժեշտ է ներառել նաեւ բջջանիւթի բարձր պարունակութեամբ մթերքներ: Օրական անհրաժեշտ սննդային մանրաթելերի քանակը կազմում է 30 գրամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։