Հա

Այլ

11/06/2019 - 08:30

Օքսֆորդի եւ Հարէարդի գիտնականները պատմել են, թէ ինչպէս է համացանցը փոխում մարդու ուղեղը

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ համացանցն իսկապէս ազդում է ուղեղի վրայ, ընդ որում փոփոխութիւններն անդրադառնում են ուշադրութեան, յիշողութեան եւ սոցիալական փոխազդեցութեան հատւածների վրայ:

«alikonline.ir» - Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ համացանցն իսկապէս ազդում է ուղեղի վրայ, ընդ որում փոփոխութիւններն անդրադառնում են ուշադրութեան, յիշողութեան եւ սոցիալական փոխազդեցութեան հատւածների վրայ:

«Համացանցում հարցումների եւ ծանուցումների անսահման հոսքն առաջացնում է ուշադրութեան մշտական ցրւածութիւն, ինչն արդիւնքում նւազեցնում է մէկ խնդրի վրայ կենտրոնանալու կարողութիւնը»,- «MedicalXpress»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է «NICM» Բժշկական հետազօտութիւնների ինստիտուտի աւագ գիտաշխատող Ջոզէֆ Ֆեորտը: Գրում է «News.am»-ը:

Մի կողմից համաշխարհային սարդոստայնը ցանկացած տեղեկատւութեան հասանելիութեան իւրատեսակ միջոց է: Սակայն հաշւի առնելով այն, որ այդ տեղեկատւական բազան բառացիօրէն ձեռքի տակ է, դա կարղ է անդրադառնալ գլխուղեղում տեղեկատւութեան պահպանման վրայ:

Համացանցի հնարաւոր բացասական հետեւանքները նւազագոյնի հասցնելու համար փորձագէտները, մասնաւորապէս, խորհուրդ են տալիս համացանցի օգտագործման ժամանակ նւազեցնել բազմախնդրայնութիւնը, կրճատել երեկոյեան ժամերին օնլայն ակտիւութիւնը, աւելի շատ ուշադրութիւն դարձնել անձնական շփմանը:

Դա յատկապէս կարեւոր է երեխաների դէպքում. ծնողները պէտք է սահմանափակեն այն ժամանակը, որը նրանք անցկացնում են սմարթֆոնների եւ համակարգիչների առաջ:

Պէտք է յիշել, որ երեխաներն առաւել խոցելի են նման երեւոյթների դէպքում, ինչպիսիք են կիբերահաբեկումները եւ ադդիկտիւ վարքագծի (կախւածութեան) ձեւաւորումը:

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «World Psychiatry» ամսագրում: Հետազօտութեան ուղղութեամբ աշխատել են Սիդնէյի Արեւմտեան համալսարանի, Հարւարդի համալսարանի, Կինգս քոլեջի, Օքսոֆորդի համալսարանի եւ Մանչեսթերի համալսարանի մասնագէտները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։