Հա

Այլ

12/06/2019 - 08:20

Աւելի քան 315 մլրդ. դոլար. «Amazon»-ը գլխաւորել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանշային աղիւսակը

Առցանց վաճառքով զբաղւող «Amazon» ամերիկեան ընկերութիւնը գլխաւորել է աշխարհի 100 ամենաթանկարժէք բրենդների ցանկը՝ առաջ անցնելով «Apple» եւ «Google» ընկերութիւններից, որոնք 2007 թ.-ից ի վեր առաջինն են եղել վարկանշային աղիւսակում:

«alikonline.ir» - Առցանց վաճառքով զբաղւող «Amazon» ամերիկեան ընկերութիւնը գլխաւորել է աշխարհի 100 ամենաթանկարժէք բրենդների ցանկը՝ առաջ անցնելով «Apple» եւ «Google» ընկերութիւններից, որոնք 2007 թ.-ից ի վեր առաջինն են եղել վարկանշային աղիւսակում:

Վարկանշային աղիւսակը տեղադրւել է «BrandZ» կայքում: Այս մասին տեղեկացնում է «Tert.am»-ը:

«Amazon»-ի արժէքը 315.6 մլրդ. դոլար է կազմել: Նախորդ տարւայ ցուցանիշի համեմատ ընկերութիւնը բարելաւել է դիրքերը 2 հորիզոնականով՝ 3-րդից յայտնւելով 1-ին տեղում:

Անցած տարւայ առաջատարը՝ «Google» ընկերութիւնը, 309 մլրդ. դոլար արժէքով յայտնւել է 3-րդ հորիզոնականում, իսկ «Apple» ընկերութիւնը 309.6 միլիարդով նախորդ ցուցանիշի համեմատ պահպանել է դիրքերը՝ մնալով 2-րդ հորիզոնականում:

Աշխարհի ամենաթանկ ընկերութիւնների ցանկում յայտնվել են նաեւ «Microsoft» (251.2 մլրդ.) եւ «Visa» (177.9 մլրդ.) ընկերութիւնները, որոնց հետեւում են «Facebook»-ը (158.9 մլրդ.), «Alibaba»-ն (131.2 մլրդ.), «Tencent» հեռահաղորդակցային ընկերութիւնը (130.8 մլրդ.) եւ «Mcdonald’s»-ը (130.4 մլրդ.): Տասներորդ տեղում է «AT&T»-ն՝ 108.4 մլրդ. դոլարով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։