Հա

Այլ

15/06/2019 - 10:00

«Bentley», «Ferrari», «Lamborghini» եւ ոչ միայն. ԱՄԷ-ի թանկարժէք մեքենաների «գերեզմանոցը»

Արաբական Միացեալ Էմիրութիւնների Շարժա քաղաքում սուպերմեքենաներով լի հսկայական «գերեզմանոց» կայ՝ լի ամենաթանկարժէք եւ գեղեցիկ մեքենաներով, որոնք այժմ փտում են:

«alikonline.ir» - Արաբական Միացեալ Էմիրութիւնների Շարժա քաղաքում սուպերմեքենաներով լի հսկայական «գերեզմանոց» կայ՝ լի ամենաթանկարժէք եւ գեղեցիկ մեքենաներով, որոնք այժմ փտում են: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Luxury Launches» հարթակը:

Ենթադրւում է, որ երբեմնի թանկարժէք մեքենաների նախկին տէրերը հարուստ գործարարներ են եղել, որոնք, ֆինանսական դժւարութիւնների հանդիպելով, ստիպւած են եղել լքել երկիրը՝ խուսափելու համար պարտքերի վերաբերեալ ԱՄԷ-ի խիստ օրէնքներից:

Մեքենաների մեծ մասը ժամանակի ընթացքում փտել է, սակայն «գերեզմանոցում» կան համեմատաբար լաւ վիճակում գտնւող մեքենաներ, որոնք կարող են վերավաճառւել միլիոնաւոր դոլարներով: Այս վայրում տարբեր մակնիշների թանկարժէք մեքենաներ կան, ինչպիսիք են «Mercedes»-ը, «Lamborghini»-ն, «Ferrari»-ն, «Rolls Royce»-ը, «Bentley»-ն, «Range Rover»-ը, «Mustang»-ը եւ այլն:

Նախկինում այս վայրին անդրադարձած 25-ամեայ բլոգեր Մոշին Լատիֆի խօսքով՝ դա ԱՄԷ-ում լքւած մեքենաների՝ իր տեսած ամենամեծ վայրն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։