Հա

Այլ

15/06/2019 - 10:10

Աշխարհի խոշորագոյն օդանաւը նախատեսում են վաճառել 400 մլն. դոլարով

«Microsoft» ընկերութեան հանգուցեալ համահիմնադիր Փօլ Ալէնի «Vulcan» հոլդինգային ընկերութիւնը նախատեսում է 400 մլն. դոլարով վաճառել նախագիծը, որը կապւած է աշխարհում ամենամեծ տանող օդանաւ «Stratolaunch»-ի հետ:

«alikonline.ir» - «Microsoft» ընկերութեան հանգուցեալ համահիմնադիր Փօլ Ալէնի «Vulcan» հոլդինգային ընկերութիւնը նախատեսում է 400 մլն. դոլարով վաճառել նախագիծը, որը կապւած է աշխարհում ամենամեծ տանող օդանաւ «Stratolaunch»-ի հետ: Ըստ «News.am»-ի՝ յայտնում է «CNBC» հեռուստաալիքը:

«Stratolaunch» նախագծի տանող օդանաւը նախատեսւած է 9.1 հազար մետր բարձրութիւնից հրթիռներն ուղեծիր արձակելու համար: Սկզբում «Stratolaunch Systems» վենչուրային աերոտիեզերական ընկերութիւնը նախատեսում է արձակել «Pegasus XL» թեւաւոր հրթիռը, որը նախատեսւած է ցածր մերձերկրային ուղեծիր կոմերցիոն արբանեակների արձակման համար: Ապագայում օդանաւը կարող է տանել մինչեւ 3 հրթիռ:

Ապրիլի կէսին «Stratolaunch»-ն իրականացրել է իր առաջին թռիչքը: Այն տեւել է 2.5 ժամ աւելի քան 5 կմ. բարձրութեամբ՝ ժամում 304 կմ. առաւելագոյն արագութեամբ: Առաջին թռիչքի շրջանակում օդաչուները գնահատել են թռիչքա-տեխնիկական բնութագրերը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկութիւնների՝ գնի մէջ է մտնում օդանաւը տնօրինելու իրաւունքը, մտաւոր սեփականութիւնը եւ նախագծի հետ կապւած ենթակառուցւածքը:

Աղբիւրները յայտնել են, որ ընկերութիւնը դիմել է բրիտանացի բիզնեսմեն Ռիչարդ Բրենսոնին՝ նախագիծը «Virgin Group» կոնգլոմերատին վաճառելու հարցով, սակայն միլիարդատէրն իբր ի պատասխան նախագծի իրաւունքի համար առաջարկել է խորհրդանշական 1 դոլար:

Հեռուստաալիքը յաւելում է, որ ո՛չ «Stratolaunch»-ը, ո՛չ «Vulcan»-ը վաճառքի մասին տեղեկութիւնները չեն մեկնաբանել, սակայն ընկերութեան ներկայացուցիչը յայտնել է, որ օդանաւը շահագործման համար պատրաստ է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։