Հա

Այլ

16/06/2019 - 08:50

Ճապոնիայում 2020 թւականից պլաստիկէ տոպրակները վճարովի կը դառնան

Ճապոնիայի կառավարութիւնը 2020 թւականի ապրիլի 1-ից մտադիր է պլաստիկէ տոպրակները վճարովի դարձնել։

«alikonline.ir» - Ճապոնիայի կառավարութիւնը 2020 թւականի ապրիլի 1-ից մտադիր է պլաստիկէ տոպրակները վճարովի դարձնել։ Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալութիւնը, այս մասին «G20»-ի երկրների էներգետիկայի եւ շրջակայ միջավայրի նախարարների հանդիպման ժամանակ յայտարարել է Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդիւնաբերութեան նախարար Հիրոսիգէ Սեկօն։

Այս հանդիպման հիմնական թեմաներից է աշխարհում պլաստիկ թափօնների հսկայական ծաւալների կրճատման միջոցառումների մշակումը: Դրա զգալի մասը ձեւաւորւում է հէնց պլաստիկ տոպրակների պատճառով։

ՄԱԿ-ի տւեալներով, աշխարհում տարեկան արտադրւում է շուրջ 300 մլն. տոննա պլաստիկ թափօն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։