Հա

Այլ

17/06/2019 - 08:10

Ճապոնական քաղաքը ցանկանում է դառնալ լիովին «անթափօն» 2020 թւականին

Ճապոնական Կամիկացու քաղաքում աղբի տեսակաւորումն իսկական գիտութիւն է: Բնակիչները պարտաւոր են բաշխել աղբը 45 առանձին տեսակների, քանի որ քաղաքը ձգտում է դառնալ լիովին «անթափօն» 2020 թւականին:

«alikonline.ir» - Ճապոնական Կամիկացու քաղաքում աղբի տեսակաւորումն իսկական գիտութիւն է: Բնակիչները պարտաւոր են բաշխել աղբը 45 առանձին տեսակների, քանի որ քաղաքը ձգտում է դառնալ լիովին «անթափօն» 2020 թւականին: 1500 բնակիչներ ինքները պէտք է մատակարարեն թափօնները տեղական ձեռնարկութիւններին: Տեղեկացնում է «News.am»-ը:

Աղբի տեսակաւորման կատեգորիաներում ներառւած է ամէն ինչ՝ բարձերից մինչեւ ատամի խոզանակներ, քանի որ քաղաքը ձգտում է վերամշակել իր բոլոր թափօնները:

Նշւում է, որ, օրինակ, պլաստիկ տոպրակներն ու շշերը պէտք է լինեն լւացւած եւ չորացւած վերամշակման գործընթացը հեշտացնելու համար:

Քաղաքի աղբի պահեստում կան տասնեակ տարբեր տուփեր իւրաքանչիւր տեսակի համար:

Ճապոնիայի բազմաթիւ քաղաքներում եւս պահանջւում է տեսակաւորել աղբը, ընդ որում՝ կենցաղային թափօնների հիմնական մասն ուղարկւում է աղբն այրող գործարաններին:

Կամիկացուն բաւականին մօտեցել է իր նպատակին՝ վերամշակելով 286 տոննա թափօնների շուրջ 80 տոկոսը: Մնացած մասը, ինչպէս նաեւ Ճապոնիայում աղբի մեծ մասը, այրւում է, քանի որ երկրի լեռնային ռելիեֆը պիտանի չէ թափօնները հողում թաղելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։