Հա

Այլ

18/06/2019 - 08:20

«Airbus»-ը աշխարհում թռիչքի ամենամեծ հեռաւորութիւնն ունեցող ինքնաթիռ կը ստեղծի

Եւրոպական «Airbus» աւիաընկերութիւնը մտադիր է նեղ ֆիւզելեաժային ինքնաթիռ ստեղծել, որն այդ տեսակ բոլոր ինքնաթիռների մէջ թռիչքի ամենամեծ հեռաւորութիւնը կունենայ:

«alikonline.ir» - Եւրոպական «Airbus» աւիաընկերութիւնը մտադիր է նեղ ֆիւզելեաժային ինքնաթիռ ստեղծել, որն այդ տեսակ բոլոր ինքնաթիռների մէջ թռիչքի ամենամեծ հեռաւորութիւնը կունենայ: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Gazeta.ru»-ն:

Ինքնաթիռը կը ստանայ «A321XLR» անունը եւ կը կարողանայ թռչել մինչեւ 8.7 հազար հեռաւորութեան վրայ, ինչը 15%-ով աւել է «А321LR» ինքնաթիռից: Ծրագիրը կը թողարկւի 2023 թ.-ից:

«Թռիչքի ընդլայնւած հեռաւորութեան շնորհիւ «А321XLR»-ից օգտւող աւիաընկերութիւնները կը կարողանան այն շահագործել պակաս ծանրաբեռնւած հեռամայրուղային ուղղութիւնների համար, որոնցով այժմ թռչում են լայն ֆիւզելեաժային ինքնաթիռները»,- ասւած է ընկերութեան մամուլի ծառայութեան հաղորդման մէջ:

Բացի այդ, նոր մոդելն աւելի յարմարաւէտ սրահ կունենայ: 30%-ով կը կրճատւեն նաեւ նստատեղերի եւ վառելիքի ծախսերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։