Հա

Այլ

19/06/2019 - 08:10

«Facebook»-ը պաշտօնապէս ներկայացրեց իր «Libra» գաղտնարժոյթը

Միացեալ Նահանգների «Facebook» ընկերութիւնը պլանաւորում է «Libra» սեփական գաղտնարժոյթը շրջանառութեան մէջ դնել 2020 թւականին:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների «Facebook» ընկերութիւնը պլանաւորում է «Libra» սեփական գաղտնարժոյթը շրջանառութեան մէջ դնել 2020 թւականին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է յունիսի 18-ին «Facebook» սոցիալական ցանցի բլոգում հրապարակւած հաղորդագրութեան մէջ: «Մենք ենթադրում ենք արժոյթը թողարկել 2020 թւականին»,- նշել են ընկերութիւնում: «Libra»-ի օգտագործմամբ գործարքավարութիւններ իրականացնել կարելի կը լինի «Facebook Messenger», «WhatsApp» ծառայութիւնների, ինչպէս նաեւ այս պահին մշակւող յատուկ յաւելւածի միջոցով:

Ընկերութեան ներկայացուցիչների խօսքով՝ թւային արժոյթի փոխանցում անելը նոյնքան հեշտ կը լինի, որքան «տեքստային հաղորդագրութիւնը հեռախօսին ուղարկելը»:

Ինչպէս ընդգծում է «Facebook»-ը, նոր արժոյթի գործառումը հիմնւած կը լինի բլոկչէյնի՝ տւեալների ապակենտրոնացւած պահոցի տեխնոլոգիայի վրայ, որի տեղեկատւութիւնը պահելու սարքերը միացւած չեն ընդհանուր սերւերին: Անցեալ շաբաթ «The Wall Street Journal» թերթը յայտնել է, որ ԱՄՆ-ի մի շարք խոշորագոյն ընկերութիւններ, ներառեալ «Visa»-ն, «Mastercard»-ը, «PayPal»-ը եւ «Uber»-ը, մտադիր են 10-ական միլիոն դոլար ներդնել այն կոնսորցիումի ստեղծման գործում, որը «կիրականացնի» «Facebook»-ի կողմից ստեղծւող «գաղտնարժոյթի կառավարումը», հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։