Հա

Այլ

24/06/2019 - 08:00

6 մթերք, որոնք օգնում են բարձրացնել տրամադրութիւնը

Տրամադրութեան տատանումները պայմանաւորւած են լինում օրգանիզմում որոշակի քիմիական նիւթերի մակարդակի նւազմամբ, ուստի տրամադրութեան անկումից խուսափելու համար հարկաւոր է ներգործել այդ նիւթերի մակարդակների վրայ:

«alikonline.ir» - Տրամադրութեան տատանումները պայմանաւորւած են լինում օրգանիզմում որոշակի քիմիական նիւթերի մակարդակի նւազմամբ, ուստի տրամադրութեան անկումից խուսափելու համար հարկաւոր է ներգործել այդ նիւթերի մակարդակների վրայ: Այս մասին գրում է «Tert.am»-ը:

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում սննդամթերքի տեսակներ, որոնք նպաստում են օրգանիզմում՝ դեպրեսիայից ու ապատիայից պաշտպանող նիւթերի մակարդակի բարձրացմանը:

 

Սպանախ

Սպանախը հարուստ է մագնեզիումով, որը պատասխանատու է մարդու տրամադրութիւնն ու պահւածքը կարգաւորող սերոտոնին հորմոնի մակարդակը բարձր պահելու համար: Բացի այդ, սպանախը տրիպտոֆանի բուսական հարուստ աղբիւր է, իսկ առանց այս ամինաթթւի հնարաւոր չի լինի սերոտոնին սինթեզել:

 

Շոկոլադ

Շոկոլադը հարուստ է թիրոզինով, որը խթանում է դոֆամինի՝ գլխուղեղում հաճոյքի համար պատասխանատու կենտրոնները խթանող ու բարձր տրամադրութիւն ապահովող նիւթի արտադրութիւնը: Բացի այդ, շոկոլադում պարունակւող կակաոն ակտիւացնում է սերոտոմինի արտադրութիւնը, թուլացնում է անօթներն ու կարգաւորում է ճնշումը, ինչն օգնում է բնական ճանապարհով ազատւել դիւրագրգիռութիւնից:

 

Կեֆիր

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ հոգեկան առողջութիւնն ու տրամադրութիւնն անմիջականօրէն կապւած են աղիների միկրոֆլորայի հետ: Կեֆիրի ամենօրեայ գործածութիւնը բարելաւում է աղիների միկրոբիոտիկան՝ դրանով իսկ նպաստելով տրամադրութեան բարձրացմանը: Բացի այդ, գիտնականները նշում են, որ կաթնամթերքի գործածութիւնն օգնում է ազատւել կպչուն բացասական մտքերից:

 

Արմաւ

Արմաւն օգնում է բարելաւել գլխուղեղի աշխատանքն ու նպաստում է դրական տրամադրւածութեանը: Այս մրգի նման ազդեցութիւնը պայմանաւորւած է նրանով, որ այն խթանում է սերոտոնինի արտադրութիւնը:

 

Կծու պղպեղ

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ կծու պղպեղի մէջ պարունակւող կապսաիցին նիւթը կարող է ազդել որպէս հակադեպրեսանտ: Այս պղպեղը նպաստում է օրգանիզմում էնդորֆինների արտադրմանը, ինչն օգնում է բարձրացնել տրամադրութիւնը:

 

Բանան

Բանանը հարուստ է տրիպտոֆանով ու վիտամին B6-ով, որոնք կանխում են օրգանիզմում սերոտոնինի մակարդակի նւազումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։