Հա

Այլ

26/06/2019 - 08:10

Ճապոնիայում բադ-ռոբոտ են ստեղծել

Ճապոնական «Nissan» մեքենաշինական ընկերութեան ինժեները բադ-ռոբոտ է ստեղծել, որն ստացել է «The Aigamo» անւանումը:

«alikonline.ir» - Ճապոնական «Nissan» մեքենաշինական ընկերութեան ինժեները բադ-ռոբոտ է ստեղծել, որն ստացել է «The Aigamo» անւանումը: Ըսր «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Korrespondent.net»-ը, ռոբոտն օգտակար կը լինի բրինձ աճեցնող ագարակատէրերի համար:

Դարեր շարունակ ագարակատէրերը բադերին են օգտագործել Ասիայի բրնձի դաշտերում մոլախոտի դէմ պայքարելու համար: Բացի այդ, թռչունները վերացնում էին միջատներին, իսկ նրանց ծերտը ծառայել է որպէս պարարտանիւթ: Ներկայում այդ փորձն այնքան էլ տարածւած չէ:

«Բադ-ռոբոտն աւելի շուտ փոշեկուլ ռոբոտի տեսք ունի, քան թռչնի: Թաթերի փոխարէն այն համալրւած է պտտւող պտուտակներով, որոնք արմատից դուրս են բերում մոլախոտերը՝ թոյլ չտալով դրանց կրկին աճել: Պտուտակների շարժը նաեւ ջուրը հարստացնում է թթւածնով»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Ռոբոտը կշռում է մէկուկէս կգ. եւ տեղանքում կողմնորոշւում է «GPS» համակարգի օգնութեամբ: Ռոբոտ սարքի հեղինակը չի նշում զանգւածային արտադրութիւն սկսելու մտադրութեան մասին, քանի որ սարքի օգտագործման արդիւնաւէտութեան մակարդակը դեռեւս պարզ չէ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։